պատմություն

Ռուբինյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում (1080-1219)։

ԾԱԳՈՒՄ

Նահապետն ու անվանադիրն է մեծ իշխան Ռուբենը։ Նա աքսորյալ Գագիկ Բ թագավորի դավադրական մահից հետո նրա թիկնապահներից էր, ով գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզանդական կայսրության դեմ, թոթափել նրա գերիշխանությունը, հիմնադրել անկախ և կայուն հայկական իշխանապետություն։

ԻՇԽԱՆՆԵՐ

Ռուբեն Ա–ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել Երուսաղեմի խաչակրաց պետության հետ։ Ռուբեն Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Կոստանդին Ա, ազատագրել է հայկական մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բերդեր։ Վերակառուցել է Վահկա բերդը և 1098–ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել Եդեսիայի դքսության հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին I դքսի ամուսնությամբ։ Կոստանդին Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Թորոս Ա1104–ին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ Սիս և Անարազաբա քաղաքներով, 1107–ին իշխան Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, 1111–ին հույներից ազատագրել է Կնդռոսկավիս բերդը։ Բյուզանդական Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը։ Թորոս Ա որդիներ Կոստանդինը և Օշինը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավար ու գահակիցը։ Գահակալման սկզբին Լևոն Ա, հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հյուսիսային և արևելյան սահմանները, իսկ 1132–ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիան։ Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի դուքս Ջեսլին II–ի դաշնակցությամբ Լևոն Ա պարտության է մատնել Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին, ընդարձակել երկրի սահմանները հարավ–արևելքում։ Սակայն 1137–ի ամռանը բյուզանդական նարխուժների դեմ 35–օրյա հերոսական դիմադրությունից հետո, կնոջ և որդիներ՝ Ռուբենի ու Թորոսի (Թորոս Բ) հետ գերեվարվել է։ Կոստանդնուպոլսում բանտարկված Լևոն Ա և նրա գահաժառանգ որդի Ռուբենը սպանվել են, իսկ Թորոս Բ փախել է և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ վերականգնել ընդհատված պետականությունը։ Կիլիկյան Հայաստանի նվաճման նոր փորձերը ավարտվել են բյուզանդական զորքերի պարտությամբ, կայսրությունը հարկադրված ճանաչել է Թորոս Բ–ի իշխանապետույունը՝ նրան մեծարելով ,Պան Սեբաստոս» տինղոսով։ Ստեղծելով մշտական և մարտունակ բանակ՝ Թորոս Բ ընդարձակել և ամրապնդել է երկրի սահմանները, գահի շուրջ կենտրոնացրել հայ ավատատերտներին, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Թորոս Բ–ին հաջորդել է Մլեհ եղբայրը, որը գահակալման սկզբնական տարիներին Հալեպի ամիրա Նուր ադ–Դինի զինակցությամբ ջախջախել է Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության ուժերը, երկրից վտարել խաչակիր ասպետների հոգևոր օրդեններին, ապա բյուզանդացիներից ազատագրել Դաշտային Կիլիկիան։ 1173–ին Մլեհը վերակառուցել է Սիս քաղաքը և մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել այնտեղ։ Դաժանորեն պատժել և հալածել է իր նոր քաղաքական գծին ընդդիմացող իշխաններին ու լատինամետ կղերականներին, որի համար շուտով զոհվել է պալատական դավադրությամբ։ Թաղվել է Մեծ քարի վանքում։ Մլեհին հաջորդել է նրա Ստեփանե եղբոր ավագ որդին՝ Ռուբեն Գ։ Իր գահակից եղբոր և տաղանդավոր զորավար Լևոնի աջակցությամբ Ռուբեն Գ 1180–ական թթ վերջնականապես ազատագրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը, հենակետերը Կիլիկյան Հայաստանում։

պատմություն

Հայերն ու Առաջին Համաշխարհայինը։ Ինչ մասնակցություն են ունեցել

Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով: Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ: 1915 թ-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները: Երրորդ փուլում սկսվել է տասնյակհազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915 թ-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է մեկ նպատակ` հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թ-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը: Մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայերը կարավաններով ուղարկվել են կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվել էին հատուկ ճամբարներ: Ճանապարհին նրանք ենթարկվել են թուրքական խուժանի ու քրդական ավազակախմբերի հարձակումներին, կոտորվել. տեղահանվածների չնչին մասն է հասել ճամբարներ: Այսպես՝ Տրապիզոնի 3 հզ. հայ աքսորականներից Հալեպ է հասել միայն 35-ը: Միջագետքի անապատներ հասած աքսորականներին  հաճախ խմբերով հանել են ճամբարներից և կոտորել ավազուտներում: Հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձել են սովի, հիվանդությունների և համաճարակների զոհ: Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրով Թալեաթը պահանջել է վերջ տալ հայերի գոյությանը՝ ուշադրություն չդարձնելով «ո՜չ սեռին, ո՜չ խղճի խայթին»: Պահպանվել են ցեղասպանությունը վերապրած հայերի և իրադարձությունների ականատես օտարերկրյա դիվանագետների, միսիոներների ու լրագրողների՝ հայ բնակչությանը բաժին ընկած  ահավոր տառապանքների հազարավոր հաղորդագրություներ ու նկարագրություններ: Կոտորածը շարունակվել է նաև հետագա տարիներին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի, Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում:Չնայած օրհասական դրությանը՝ 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության: Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում (Շատախ, Հայոց ձոր, Գյավաշ, Թիմար և այլ վայրերում), Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում, ինչպես նաև Բյուրիքում (Շապին-Գարահիսարի գավառ), Սինջարում (Դիարբեքիրի վիլայեթ), Ֆունջակում, Ֆռնուզում, Կիշելֆիլում, Բերեկոյում (Ադանայի վիլայեթ), Գուվաթ-Շափայում (Տրապիզոնի վիլայեթ) և այլ վայրերում:1918 թ-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի:1918–20 թթ-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919 թ-ի հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920 թ-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հզ. մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը:1920 թ-ի թուրք-հայկական պատերազմի (սեպտեմբերի 28 – նոյեմբերի 18) ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:1915–16 թթ-ին Եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Ըստ դաշնակիցների գաղտնի համաձայնության (1916 թ.)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության գոտի: 1919 թ-ին Կիլիկիայում հայերի թիվը 120–130 հզ. էր, 1920 թ-ին հասել է 160 հզ-ի: Այդտեղ տեղաբաշխված ֆրանսիական զորքերի հրամանատարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, որից օգտվելով՝ քեմալականները բռնություններ են սկսել հայերի դեմ: 1920 թ-ի հունվարին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 11 հզ. հայ, մնացածները հեռացել են Սիրիա: Շուտով թուրքերը պաշարել են Հաճնը. տեղի 6 հզ. հայերը 7 ամիս համառորեն դիմադրել են, բայց հոկտեմբերին թշնամուն հաջողվել է գրավել քաղաքը: 1920 թ-ի սկզբին Հալեպ են հասել Ուրֆայի հայության խլյակները՝ մոտ 6 հզ. մարդ: 1920 թ-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարել են Այնթապը: Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության՝ այնթապցիները խուսափել են կոտորածից: Բայց երբ ֆրանսիական զորքերը թողել են Կիլիկիան, 1921 թ-ի վերջին Այնթապի հայերն ստիպված անցել են Սիրիա: 1920 թ-ին քեմալականները ոչնչացրել են Զեյթունում մնացած հայերին:Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919–22 թթ-ի հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921 թ-ի օգոստոս-սեպտեմբերին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման են անցել հունական զորքերի դեմ: 1922 թ-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտել են Իզմիր (Զմյուռնիա) և կազմակերպել հայերի ու հույների ջարդը, խորտակել են Իզմիրի նավահանգստում կանգնած հայ և հույն փախստականներով լեփ-լեցուն, ինչպես նաև փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը:Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ (ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստել է դրա իրագործմանը: Գերմանիայի մեղսակցությունը նշել են գերմանացի հանրահայտ մտավորականներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը և ուրիշներ:Աշխարհի առաջադեմ հասարակական, քաղաքական և մշակույթի ու գիտության բազմաթիվ գործիչներ [Ջեյմս Բրայս, Առնոլդ Թոյնբի (Մեծ Բրիտանիա), Մաքսիմ Գորկի, Վալերի Բրյուսով (Ռուսաստան), Անատոլ Ֆրանս, Ժակ դը Մորգան (Ֆրանսիա), Յոզեֆ Մարկվարտ (Գերմանիա), Հերբերտ Գիբոնս (ԱՄՆ), Ֆրանց Վերֆել (Ավստրիա) և շատ ուրիշներ] դատապարտել են թուրք ջարդարարների հանցագործությունը:Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո թուրքական իշխանությունները մեղադրել են երիտթուրքերի պարագլուխներին՝ Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար, և դատի տվել: Պատերազմի հանցագործներին ներկայացվել են նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպման ու իրականացման մեղադրանքներ: Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռները կայացվել են հեռակա կարգով (1919 թ-ի հուլիս): Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել է փախչել երկրից. ոմանց (Թալեաթ, Բեհաէդդին Շաքիր, Ջեմալ, Սայիդ Հալիմ և ուրիշներ) նկատմամբ մահվան դատավճիռը հետագայում իրականացրել են հայ ժողովրդական վրիժառուները՝ «Նեմեսիս» գործողությամբ:1988 թ-ի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունել է «Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ-ի ցեղասպանության դատապարտման մասին», որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է որպես ոճրագործություն մարդկության դեմ: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

պատմություն

Հայկական մշակույթը 16-17-րդ դարերում

16-րդ դարում հայ մշակութային կյանքում տեղի ունեցավ խոշոր իրադարձությունսկզբնավորվեց տպագրական գործը: 1512 թվականին Վենետիկում Հակոբ Մեղապարտի շնորհիվ լույս տեսավ առաջին հայերեն տպագիր գիրքը «Ուրբաթագիրքը»: Հետագայում հայկական տպարաններ ստեղծվեցին Կ.Պոլսում, Լվովում, Նոր Ջուղայում, Ամստերդամում: Ի դեպ, Նոր Ջուղայի հայկական տպարանը առաջինն էր Պարսկաստանում, Իսկ Ամստերդամի հայկական տպարանում 1668թ. առաջին անգամ տպագրվել է հայերեն Աստվածաշունչը:Կրթություն, Տպագրություն,Դպրոց
XVII դարի երկրորդ կեսին հայկական մշակութային օջախները շարունակում էին հայոց ազգային ավանդույթները: Միաժամանակ նրանք առավել սերտորեն էին առնչվում եվրոպական քաղաքակրթության նվաճումների հետ, որը բարերար ազդեցություն էր գործում հայ մշակույթի հարստացման վրա:
Հայ ժողովրդի մշակութային առաջընթացի ու քաղաքակրթական վերելքի գրավականը եղել է կրթությունը: XVII-XVIII դարերում, չնայած ծանր իրավիճակին, Հայաստանում ոչ միայն փորձել են շարունակել նախորդ դարաշրջանների կրթական ավանդույթները, այլև օգտագործվել են նոր հնարավորություններ: Հայաստանի բուն տարածքից դուրս հայկական համայնքներում ևս աշխուժացավ կրթական գործը, որ պայմանավորված էր նաև նրանց ստվարացմամբ:
XVII դարի սկզբներին Սյունյաց աշխարհում հաստատվել էր Հարանց անապատի դպրոցը, որը դարձավ ուսումնական նշանավոր կենտրոն, և որով սկիզբ առավ Արևելյան Հայաստանի կրթական ու մշակութային առջընթացը: Ստեղծվում են նոր դպրոցներ Սևանում, Շամքորում և այլ վայրերում:
Մովսես Տաթևացին հիմնադրում է Հովհաննավանքի դպրոցը: 1635-1637թթ. այդ դպրոցը փոխադրվում է Էջմիածին, սակայն Հովհանավանքում ևս ուսուցումը չի դադարում, այնտեղ դեռևս ուսանում էին շատ ուսանողներ:
XVII դարում գիտակրթական աշխույժ գործունեություն է ծավալում Բաղեշի Ամիրդոլու վանքի դպրոցը, որտեղ հավաքվում և արտագրվում են նաև մեծարժեք շատ ձեռագրեր:
XVII դարի դպրոցական կյանքի կարևոր կենտրոն էր նաև Նոր Ջուղան: Այնտեղ Խաչատուր Կեսարացու ջանքերով հիմնվում է դպրոց, որն ավելի քան հիսուն տարի կարևոր դերակատարում է ունենում: Աշակերտներին առևտրական ասպարեզին նախապատրաստելու նպատակով դպրոցում դասավանդվում էին նաև տոմարագիտություն, թվաբանական առարկաներ, չափերի ու կշիռների մասին գիտելիքներ: Իր գոյության տարիներին դպրոցը տվել է ավելի քան 250 շրջանավարտ: Այս դպրոցի շրջանավարտներից էին Ոսկան Երևանցին, մի շարք կաթողիկոսներ և ուրիշ շատ անվանի գործիչներ: Ինչպես բոլոր դպրոցները, այս դպրոցը ևս եղել է գրչության կարևոր կենտրոն, ունեցել իր մատենադարանը:
Տպագրություն
Հայերեն գրքերի տպագրության սկզբնավորումը նոր փուլ նախանշեց և անգնահատելի դեր ունեցավ XVII-XVIII դարերի հայկական մշակույթի զարգացման բնագավառում: XVII դարի երկրորդ կեսին առավել նշանավոր էր Ամստերդամում հիմնադրված տպարանը:
Ամստերդամի հայոց տպարանը առավել լիարժեք է սկսում գործել 1664թ. այնտեղ ժամանած Ոսկան Երևանցու և Կարապետ Անդրիանցու համատեղ ջանքերի շնորհիվ: Աստվածաշնչի ամբողջական նկարազարդ ու հատուկ խնամքով իրականացված տպագրությունը հայ տպագրության խոշոր նվաճումն էր: Ամստերդամի հայկական տպարանում տպագրվում է ևս 11 անուն գիրք:
Ոսկան Երևանցին տպարանը փոխադրում է Լիվոռնո, որտեղ երեք գիրք հրատարակելուց հետո, փոխադրվում է Մարսել և այնտեղ մինչև 1680-ական թվականների վերջերը հրատարակում 16 անուն գիրք: Մարսելում Ոսկան Երևանցին 1673թ. սկսում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի տպագրությունը, որը, սակայն, մնում է անավարտ:
Ամստերդամի հայոց տպարանը կարևոր դեր խաղաց հայ տպագրության պատմության մեջ: Ոսկան Երևանցին ունեցավ նաև աշակերտներ, որոնք նույն ոգով նվիրվեցին տպագրության միջոցով լուսավորության տարածման գործին:
XVII-XVIII դդ. հայկական գրահրատարակչությունը մեծ առաջադիմություն է արձանագրում Կ.Պոլսում: 1677թ. այստեղ տպարան է հիմնադրում Երեմիա Չելեպի Քեոմուրճյանը: Հայ տպագրության պատմության մեջ մեծ ավանդ ունի Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցին, որն իր հիմնադրած տպարանում 1699 թվականից սկսած մոտ 50 տարի հրատարակել է ավելի քան ութսուն անուն գիրք: Այս տպարանում առաջին անգամ լույս է տեսնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հռչակավոր երկը:
XVIII դարը հայ տպագրության համար դարձավ ծաղկման շրջան: Հայերեն գրքեր էին տպագրվում Կ.Պոլսում, Հռոմում, Վենետիկում, Տրիեստում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Աստրախանում, Մադրասում, Կալկաթայում, Էջմիածնում, որոնք միաժամանակ վերածվել էին հայ մշակույթի նշանավոր կենտրոնների:
Հայ տպագրության մեջ վիթխարի նվաճում էր Էջմիածնում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի (1763-1780) նախաձեռնությամբ տպարանի ստեղծումը (1771): Սիմեոն Երևանցին նախաձեռնում և 1776թ. իրականացնում է նաև Էջմիածնում թղթի արտադրության գործարան կառուցելու գործը:
1512-1800թթ. հայ գրատպությունը մեծ առաջընթաց ունեցավ, լույս տեսավ հոգևոր ու աշխարհիկ բովանդակությամբ ավելի քան հազար անուն աշխատություն:
Հնդկաստանի աշխույժ հասարակական կյանքը առաջադրեց նաև պարբերական ունենալու անհրաժեշտություն: 1794-1796թթ. Մադրասում Հարություն Շմավոնյանի նախաձեռնությամբ և հենց իր տպարանում լույս ընծայվեց հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը»:

Գիտություն
Հայոց գիտության պատմության համար մեծ արժեք ունի 1695թ. Ամստերդամում Վանանդեցիների ջանքերով կազմված և տպագրված «Համատարած Աշխարհացոյց» անունով քարտեզը: Քարտեզագրության ինքնատիպ ու եզակի նմուշ է Երեմիա Չելեպի Քեոմուրճյանի կազմած Հայաստանի քարտեզը: Գիտագործնական նպատակներ են հետամտել նաև մաթեմատիկայի բնագավառի ուսումնասիրությունները: 1675թ. Մարսելում լույս է ընծայվում գերմանացի մաթեմատիկոս Ք. Կլավիուսի «Գործնական թվաբանության համառոտ շարադրանք» աշխատության հայերեն թարգմանությունը: Մաթեմատիկական գիտության զարգացման համար կարևոր ձեռնարկում էր XVII դարի սկզբներին Եվկլիդեսի «Երկրաչափության» հայերեն նոր թարգմանությունը:
Հայ մշակույթի զարգացման ասպարեզում մեծ է Վենետիկի Մխիթարյան միաբանության դերը: Հայ տպագրության մեջ ևս վիթխարի է Մխիթար Սեբաստացու և նրա հիմնած Մխիթարյան միաբանության հրատարակչական գործունեության նշանակությունը: XVIII դ. առաջին կեսին հրատարակվեցին Մխիթար Սեբաստացու կազմած «Դուռն քերականութեան Աշխարհաբար լեզուին Հայոց», որը կազմված էր թուրքախոս դարձած հայերին կրկին հայոց լեզուն հասու դարձնելու համար: Ապա լույս տեսան «Քերականութիւն գրաբարի լեզուի Հայկազեան սեռի», «Բառգիրք Հայկազեան լեզուի» աշխատությունները, «Համատարած Աշխարհացոյց» քարտեզը և այլ երկեր:
XVII դարի երկրորդ կեսից զարգացում ապրեց նաև հայոց պատմագրությունը: Պատմիչներից նշանավոր էր Առաքել Դավրիժեցին, որի հեղինակած «Պատմությունը» իր ժամանակաշրջանի կարևորագույն աղբյուրներից է: Նույն դարի երկրորդ կեսին են ստեղծագործել Զաքարիա Քանաքեռցին, Երեմիա Չելեպի Քեոմուրճյանը, որոնց պատմագիտական աշխատություններում լուսաբանվել են ոչ միայն բուն Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության մեջ ու Պարսկաստանում տեղի ունեցած իրադարձությունները: XVIII դարում ստեղծված կարևոր պատմագիտական երկերից են Եսայի Հասան-Ջալալյանի «Համառոտ պատմություն Աղվանից», Աբրահամ Երևանցու «Պատմություն պատերազմաց», Ստեփանոս Շահումյանի «Պատմութիւն Դավիթ-բեկին» և այլ աշխատություններ:
Հայ իրականության համար դարակազմիկ նշանակություն ունեցավ Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» եռահատոր աշխատությունը (1784-1786): Այն ոչ միայն առաջին անգամ ամբողջական պատկերացում էր տալիս հայ ժողովրդի անցած ուղու մասին, այլև օգտագործել է մինչ այդ անհայտ շատ սկզբնաղբյուրներ: Չամչյանի աշխատությունը հայ ժողովրդի զավակներին հաղորդում էր արժանապատվություն ու ազգային ինքնագիտակցության հզոր լիցք: Միքայել Չամչյանի «Պատմութիւն հայոց»-ը մեծապես նպաստել է հայ պատմագիտական մտքի զարգացմանը:

պատմություն

Վիասաթ հիսթորի սեպտեմբերի 16

1932 թվականի սեպտեմբերի 16 -ին, Պունայի Երվադա բանտում գտնվող իր խցում, Մոհանդաս Քարամչանդ Գանդին հացադուլ է սկսում ՝ ի նշան Բրիտանիայի կառավարության որոշման ՝ Հնդկաստանի ընտրական համակարգը կաստայով բաժանելու որոշման դեմ »:

 ԱՅՍ ՕՐԸ ՊԱՏՄՈԹՅՈՆՈՄ

 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

 1932 թ

 Սեպտեմբերի 16

 Գանդին արագ է սկսում ՝ ի նշան կաստայի տարանջատման

 1932 թվականի սեպտեմբերի 16 -ին, Պունայի Երվադա բանտում գտնվող իր խցում, Մոհանդաս Քարամչանդ Գանդին հացադուլ է սկսում ՝ ի նշան Բրիտանիայի կառավարության որոշման ՝ Հնդկաստանի ընտրական համակարգը կաստայով առանձնացնելու որոշման դեմ:

 Հնդկական տան համար տիրող արշավի առաջատարը ՝ Գանդին ամբողջ կյանքը աշխատել է պասիվ դիմադրության սեփական ապրանքանիշը տարածելու Հնդկաստանում և ամբողջ աշխարհում:  Մինչև 1920 թվականը, նրա հայեցակարգը Satyagraha- ի մասին (կամ «ճշմարտության պնդում») Գանդիին դարձրեց հսկայական ազդեցություն ունեցող գործիչ միլիոնավոր հետևորդների համար:  Բրիտանական կառավարության կողմից բանտարկված 1922-24թթ.  Սա Գանդիին կրկին բանտարկեց, բայց կարճ ժամանակով, քանի որ բրիտանացիները զիջումների գնացին նրա պահանջներին և հրավիրեցին նրան ներկայացնել Հնդկաստանի ազգային կոնգրեսի կուսակցությունը Լոնդոնում կայացած կլոր սեղանի համաժողովին:

 1932 թվականի հունվարին Հնդկաստան վերադառնալուց հետո Գանդին ժամանակ չկորցրեց ՝ սկսելով քաղաքացիական անհնազանդության արշավը, որի համար նա կրկին բանտարկվեց:  Ութ ամիս անց Գանդին հայտարարեց, որ սկսում է «մինչև մահ պահքը» `բողոքելու հնդկական նոր սահմանադրությանը բրիտանացիների աջակցության դեմ, որը երկրի ամենացածր դասերին (հայտնի է որպես« անձեռնմխելի ») նրանց առանձին քաղաքական ներկայացուցչությանը` 70 տարի ժամկետով:  տարիներ:  Գանդին կարծում էր, որ սա մշտապես և անարդարացիորեն կբաժանի Հնդկաստանի սոցիալական դասերը:  Առավել հզոր Վայսիայի կամ առևտրական կաստայի անդամ Գանդին, այնուամենայնիվ, հանդես էր գալիս անձեռնմխելի մարդկանց ազատագրման օգտին, որոնց նա անվանում էր Հարիջաններ կամ «Աստծո զավակներ»:

 «Սա աստվածատուր հնարավորություն է, որն ինձ է հասել,-ասաց Գանդին Երովդայի բանտախցից,-կյանքս մատուցել որպես վերջին զոհ զոհվածներին»:  Թեև Հնդկաստանի այլ հասարակական գործիչներ, այդ թվում ՝ դոկտոր Բհիմրաո Ռամջի Ամբդեկարը, անձեռնմխելիների պաշտոնական քաղաքական ներկայացուցիչը, կասկածի տակ էին դրել Գանդիի իրական հավատարմությունը ցածր խավերին, սակայն նրա վեցօրյա ծոմապահությունն ավարտվեց այն բանից հետո, երբ բրիտանական կառավարությունն ընդունեց համաձայնության հիմնական պայմանները  բարձր կաստայի հնդկացիները և անձեռնմխելի անձինք, որոնք բեկանեցին բաժանման որոշումը:

 Երբ Հնդկաստանը դանդաղորեն շարժվեց դեպի անկախություն, Գանդիի ազդեցությունը միայն աճեց:  Նա շարունակեց դիմել հացադուլին ՝ որպես դիմադրության մեթոդ, իմանալով, որ բրիտանական կառավարությունը չի կարող դիմակայել հասարակության մտահոգության ճնշմանը այն մարդու նկատմամբ, ում նրանք անվանում էին Մահաթմա կամ «Մեծ հոգի»:  1948 թվականի հունվարի 12 -ին Գանդին ձեռնարկեց իր վերջին հաջող ծոմը Նյու Դելիում ՝ համոզելու այդ քաղաքի հինդուիստներին և մահմեդականներին աշխատել հանուն խաղաղության:  Հունվարի 30 -ին, այդ ծոմը խախտելուց երկու շաբաթ էլ չանցած, նա սպանվեց հինդուիստ ծայրահեղականի կողմից ՝ երեկոյան աղոթքի հանդիպման գնալիս:

պատմություն

հայոց ազատագրական պայքարի փուլերը

XVII դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով:
Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում առկա էին արտաքին եւ ներքին նախադրյալներ: Ներքին նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը ազատագրական պայքար մղելու հարցում: Գտնվելով օտար տիրապետության տակ, պայքար էր գնում դավանափոխության եւ մշակույթի փոփոխության հարցում: Այս հարցը նույնպես նպաստում էր ներքին նախադրյալներին: Արտաքին նախադրայլներից էր Օսմանյան Թուրքիայի թուլացումը: Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում:

Բուն նյութ:

Հայ ազատագրական պայքարի կարկառու գործիչներից Իսրայել Օրին ծնվել է Սյունյաց աշխարհում 1659 թվականին: Նրա մասին հիշատակություններ կան արդեն 1677 թվականից, երբ նա 18 տարեկան էր, իր հոր՝ Մելիք Իսրայելի հետ մասնակցում է Հակոբ Ջուղայեցու կազմակերպած գաղտնի ժողովին, որը տեղի է ունենում Ս. Էջմիածնում: Ժողովի գլխավոր օրահարցը Հայաստանի եւ հայության ազատագրության նպատակով քրիստոնեա երկրների պաշտոնապես դիմում ներկայացնելու առաջարկն էր: Այսպես 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու առաջնորդությամբ պատվիրակությունը հասնում է Կ.Պոլիս: Հակոբ Ջուղայեցու անակնկա մահվամբ պատվիրակությունը չի հասնում Եվրոպա, եւ պատվիրակությունը ետ է գալիս: Խմբից առանձնանում եւ ճամփան շարունակում է 20-ամյա Իսրայել Օրին: 1680 թվականին Կ.Պոլիս մեկնած հայ վաճառականների հետ նա հասնում է Վենետիկ: Այստեղ մի քանի վաճառականների հետ զբաղվելուց հետո նա 1683 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ ձեռնամուխ է լինում ֆրանսիական բանակի պարենամատակարման աշխատանքներին, ապա մտնում է զինվորական ծառաության եւ սկզբում հասնում հեծելազորի լեյտենանտի, ապա հեծելազորի կապիտանի: 1688-1695 թվականներին մասնակցում է անգլոֆրանսիական պատերազմին: Պատերազմի ժամանակ գերի է ընկնում անգլիական կողմին, բայց կարճ ժամնակ անց ազատվում է:
1698 թվականին մեկնում է Գերմանիա, հաստատվում է Պֆալց երկրամասի կենտրոն Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ

ծանոթանում է կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ, ով հետագայում ներշնչվելով Հայաստանի ազատագրման հարցով, օգնում է Օրուն ի կատար ածել իր ծրագիրը: Վերջինիս խորհրդով Իսրայել Օրին գալիս է Հայաստան եւ ավելի մոտիկից ծանոթանում ազատագրման հրարցին, տիրող ներքին իրավիճակին: Սակայն Հայաստանի եւ Վրաստանի մեջ իրադրությունը լրիվ փոխված էր: Նախապես ապստամբ Գեորգի V-ը արդեն հնազանդվել էր պարսիկ արքունիքին, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսիացին եւ Գանձասարի առաջնորդ Սիմեոն Կաթողիկոսը չընդհառաջեցին Իսրայել Օրուն: Իսրայել Օրին ուղեւորվում է Սյունիք աշխարհ, որտեղ 11 մելիքների հետ  1699 թվականի ապրիլ ամսին գումարվում է Անգեղակոթի գաղտնի ժողովը, ուր որոշվում է աջակցել Իսրայել Օրուն իրագործելու իր ծրագիրը: Այդ նպատակը հետապնդելով մելիքներն իրենց կնիքներով հաստատված նամակներ են հանձնում Օրուն, իսկ ուղեկցող կարգում են Մինաս վարդապետ Տիգրանյանին:
Հովհան Վիլհելմին ուղված նամակներում մելիքներն խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը եւ հավաստիացնում, որ իրենք պատրաստ են Հայաստանն ազատագրելու համար հապշտապ ապստամբություն բրձրացնել: Ռազմական օգնության դիմաց մելիքներն խոստանում էին Հովհան Վիլհելմին կարգել հայոց թագավոր:
Վերադառնալով Եվրոպա 1699 թվականի Սեպտեմբերին, Օրին եւ Մինաս վարդապետը մշակում են հայտնի «Պֆալցյան ծրագիր»-ը, որը 1700 թվականին ներկայացնում են Հովհան Վիլհելմին: Ծրագիրը կազմված էր 36 կետից, ըստ որի պետք է կազմվեր գերմանական, ավստրիական եւ իտալական եռյակ դաշինք: Դաշնակիցների բանակը պետք է անցներ Լեհաստանի, ապա Ռւսաստանի տարածքով, իրենց համաձայնության դեպքում:  Այս համոզմունքն ուներ քաղաքական հիմք՝ նկատի ունենալով վերջին երկու երկրների շեշտված հակաթուրքական դիրքորոշումը:  Ծրագրում մանրամասն հաշվարկված էին թնդանոթներն ու հրացանները, վառոդն ու ձիերը, զորքն ու զինվորները, պարենն ու անհրաժեշտ մյուս պարագաները: Ռազմական արշավանքի ամբողջ ծախսերը հոգալու էին հայերը: Դաշնակիցների 25 հազարանոց միացյալ զորաբանակը 1700 թ. մայիսին սկսելու էր իր արշավանքը: Անցնելով Բոհեմիայով, Լեհաստանով ու Ռուսաստանով՝ այն Վոլգայի վրայով հանգրվանելու էր Աստրախանում:  Նախատեսված էր, որ այստեղ դաշնակից զորքերին միանալու էր նաեւ երկու հազարանոց հայկական մի զորամաս, որր դաշնակիցներին ուղեկցելու էր դեպի Հայաստան: Ռուսաստանի տրամադրած ոազմանավերով բանակր փոխադրվելու էր Անդրկովկաս եւ ափ էր հանվելու

պարսկական սահմանագլխում, որտեղից էլ պետք է սկսվեր ազատագրական արշավանքը դեպի Հայաստան: Ծրագրում կարեւոր տեղ էր հատկացված հայկական ապստամբական ուժերի գործունեությանր: Այն պահին, երբ դաշնակից ուժերը մուտք կգործեին Հայաստան, անմիջապես սկսվելու էր համընդհանուր զինված ապստամբություն եւ 100 հազարանոց զինված հայկական բանակի վրա էր ընկնելու Հայաստանն ազատագրելու հիմնական հոգսը: Փաստորեն, օտար բանակի ներկայությունը ծառայելու էր սոսկ որպես ազդակ, իսկ Հայաստանի ազատագրումն իրականացնելու էին հայ ապստամբական ուժերր: Ենթադրվում էր, որ հակապարսկական ապստամբությունն սկսելուց անմիջապես հետո արեւմտահայերի 80 հազարանոց մի զորամաս օգնության էր շտապելու իր արեւելահայ եղբայրներին: Սա գործողություններին տալու էր համահայկական բովանդակություն եւ ընթացք: Ամբողջ Արեւելյան Հայաստանի ազատագրման համար Օրին նախատեսում էր ընդամենը 20-25 օր, որը հնարավոր էր համարվում՝ հաշվի առնելով այստեղ պարսկական ռազմական ուժերի սակավությունն ու թերզինվածությունը եւ ուխտակից բանակների ռազմունակությունն ու տեխնիկան: Կարեւոր գործոն էր նաեւ հայերի խանդավառությունն ու կամքը: Թերեւս

չափազանցություն էր միայն հայ ապստամբական ուժերի թվաքանակը, որը չէր արտահայտում իրական վիճակը: Ծրագրի համաձայն այս արշավանքին մասնակցելու էր նաեւ Ռուսաստանը, սակայն մեկ այլ ուղղությամբ: 30 հազարանոց ռուսական բանակը Հյուսիսային Կովկասից շարժվելու էր դեպի Վրաստան եւ օգնելու էր վրաց ժողովրդին՝ ազատագրվելու օտար տիրապետությունից: Օրին հմտորեն շեշտում էր երկու ժողովուրդների ազատագրական համատեղ պայքարի անհրաժեշտությունն ու նրբորեն բաժանում գլխավոր դերերը՝ Հայաստանն ազատագրվելու էր Եռյակ դաշինքի, իսկ Վրասաանը՝ Ռուսաստանի կողմից: Ազատագրված Հայաստանի բնակավայրերում պարզվելու էին Քրիստոսի խաչելությունն ու Գրիգոր Լուսավորչի դիմանկարները պատկերող Հայկական դրոշները: Անմիջապես վերականգնվելու էր Արեւմտյան Հայաստանի անկախությունը, որի թագավոր էր հռչակվելու Հովհան Վիլհելմը: Հայաստանի սահմաններում ընդգրկվելու էին՝ Լոռին, Գանձակը, Գեղարքունիքը, Արցախը, Սյունիքը, Նախիջեւանը, Արարատյան դաշտը, Շիրակը, մայրաքաղաք էր հռչակվելու Երեւանը: Անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովվելու էր Թուրքիայի չեզոքությունը, որը հնարավոր էր դառնում թուրք-պարսկական թշնամական հարաբերությունների պայմաններում:
Այսպիսով, Արեւմտյան Հայաստանի ազատագրության հարցը մնում էր առկախ, ազատագրվելու էր միայն Արեւելյան Հայաստանը: Իսկ Թուրքիայի հնարավոր միջամտության դեպքում ռազմական գործողություններ էին սկսվելու նաեւ նրա դեմ, թեեւ իրադարձությունների նման շրջադարձն այս պահին ցանկալի չէր համարվում:
Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս այս ծրագրին եւ առաջարկում ուղեւորվել Ֆլորենցիա եւ Վիեննա, այնտեղի տիրակալների համաձայնությունը եւս ստանալու: Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն Վիեննայում Օրին հանդիպում է մերժման, քանի որ 1699 թվականին արդեն կնքել էին հաշտության պայմանագիր Թուրքիայի հետ:
Այս ամենից հետո Օրին հասկացավ, որ տվյալ իրավիճակում Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է, եւ այդ նպատակը հետապնդելով 1701 թվականին նա մեկնում է Մոսկվա:
Ռուս պետական գործիչներին Հայկական հարցով շահագրգռելու նպատակով Օրին մշակում է քաղաքական նոր ծրագիր, ուր Հայաստանի ազատագրության հարցով գլխավոր դերը կհատկացվեր Ռուսաստանին: Ռուսաստանը պետք է հատկացներ 25 հազարանոց զորք, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով պիտի մտներ Հայաստան, ուր նրանց պիտի միանային հայ ու վրաց ապստամբները եւ համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի թուլությունից, կարճ ժամանակահատվածում պիտի ազատագրեին Արեւելյան Հայաստանը: Գիտակցելով՝ որ Արեւելյան Հայաստանը ազատագրելու անհաջող ձորձը կարող էր վտանգավոր կացության մեջ դներ հայ ժողովրդին, Իսրայել Օրին ձգտում էր ապահովվել մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Հռոմի Սրբազան Կայսրության հակաթուրքական ու միացյալ ճակատը:
Ծրագիրը ռուսական արքունիքին ներկայացվեց 1701 թվականի հուլիսի 25-ին: Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունեց եւ զրույց ունեցավ Մինաս վարդապետի եւ Իսրայել Օրու հետ, եւ 1702 թվականի մարտին հայ պատվիրակությունն իմացավ, որ ռուսական զորքերը կօգնեն միմիայն Հյուսիսային պատերազմից հետո: Միաժամանակ Հայաստանում եւ Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս I-ը պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան, որը պետք է գլխավորեր Իսրայել Օրին: Նրան տրվում է ռուսական բանակի գնդապետի աստիճան: Սակայն Իսրայել Օրին սկզբում մեկնում է Եվրոպա եւ Հռոմի Պապից եւս ստանում պարսից շահին ւողված նամակը, որտեղ խնդրվում էր հալածանքներ թույլ չտալ քրիստոնեա ժողովրդի նկատմամբ:

1708 թվականին Իսրայել օրին դեսպանական խմբով ժամանում է Շամախի քաղաք, իսկ 1709 թվականին շարունակում իր ճանապարհը, լինում Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում եւ նույն թվականի կեսերին վերադառնում Անդրկովկաս: Ռուսական դեսպանության ղեկավարի հայազգի լինելու հանգամանքը մեծ տպավորություն է գործում:
Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միանում է նաեւ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Աստրախանում 1711 թվականին անակնկալ կերպով մահանում է Իսրայել Օրին, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ:

Վերջաբան:

Գործելով երեք դար առաջ, Իսրայել Օրու անձն ու գործը ներշնչման աղբյուր դարձան հայոց հետագա սերունդների համար, հայ ազգային-ազատագրական պայքարի եւ Հայաստանի անկախության նվաճման բոլոր փուլերում:

պատմություն

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարում»

19-րդ դարում աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:

Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիական հեղափոխություն ամենամեծ հեղափոխությունն է Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում։ Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը։

18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ Այսպիսի մի փոխզիջում էլ կատարվել էր արտոնյալ խավերի նկատմամբ. քաղաքական որևէ նկրտումների դիմաց պետական իշխանությունները պարտավորվում են պահպանել այս դասակարգի շահերը։ Մեկ այլ փոխզիջում կատարվել էր գյուղացիների հետ հարաբերություններում պետությունը հրաժարվում էր գյուղացիներից հարկը գանձել գումարով, այլ բնամթերքով՝ սա ևս արդյունք էր 14-16-րդ դարերի գյուղացիական ապստամբությունների։ Երրորդ փոխզիջումը կատարվեց բուրժուազիայի ներկայացուցիչների հանդեպ (այս ժամանակաշրջանում բուրժուազիան համարվում էր Ֆրանսիայի միջին խավը, պետությունը քիչ բան չէր արել այս խավի համար պահպանել էր արտոնությունները գյուղացիների և հասարակ քաղաքացիների նկատմամբ, և պահպանել նրանց իրավունքները 10 հազարավոր փոքր տնտեսությունների նկատմամբ)։ Սակայն փոխզիջումային քաղաքականության արդյունքում է, որ 18-րդ դարում Ֆրանսիան ետ մնաց իր հարևաններից՝ գլխավորապես Անգլիայից։ 18-րդ դարում անընդհատ Ֆրանսիայում այն գաղափարներն էին հասունանում, թե երկրի կառավարումը անկում էր ապրում, այն շատ էր հնացել։ Սա այնքան էր խորացել, որ անգամ ապստամբությունների կողմն էին անցնում պալատական վերնախավի ներկայացուցիչներ։ Սկսվեցին շրջանառվել մեծ լուսավորիչներ Մոնտեսքյոյի և Ռուսոյի գաղափարները, արդեն ասպարեզ եկան հեղափոխական գաղափարներ, թե ինչի վրա էր կառուցված լինելու ապագա հեղափոխությունը՝ կոորպորացիաների և մասնավոր ունեցվածքի վրա (Մոնտեսքյո), թե Ռուսոյի գաղափարներով, այն է մարդկային իրավունքների հիման վրա, այս հեղափոխական գաղափարների ձևավորման գործում մեծ դեր ունեին բառարանագետները, ովքեր կազմում էին ֆրանսիական լուսավորության շրջանի գործիչների մի մասը։

Մարքսիստ պատմաբանները նշում են, որ այս հեղափոխությունը կապիտալիստական բնույթի էր և անվանում են այս հեղափոխությունը բուրժուական, նրանք հիմք են ընդունում այն հավանական տեսակետը, որ բուրժուաները մեծ դեր են ունեցել այս ապստամբությանը։ Ոչ մարքսիստ պատմաբանների շրջանում շրջանառվում էր երկու տեսակետ՝ Մեծ հեղափոխության բնույթի հարցով, որոնք բնավ հակասական կարծիքներ չեն։ Ավանդական տեսակետ կա, որ 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի հեղափոխությունը ազգային շարժում ուղղված էր ընդդեմ արիստոկրատիայի և տիրող կարգերի։ Այս հեղափոխությունը ոչնչացնում էր այն ամենը, ինչ կապված էր հին կարգերի հետ։ Հեղափոխության մասնակիցները ձգտում էին կառուցել ազատ դեմոկրատական պետություն։ Կան նաև այլ տեսակետներ հեղափոխության բնույթի մասին։ Օրինակ, պատմաբաններ Ֆյուրեն և Ռիշեն հեղափոխությունը դիտում են՝ հիմնականում պայքար իշխանության համար, որի համար հիմք է ընդունվում, այն տեսակետը, որ 1789-1799 թվականներին իշխանությունները մի քանի անգամ փոխվել են։ Գոյություն ունի տեսակետ, ըստ որի, ժողովուրդն ազատվում է իր ստրկատիրական վիճակից, սրանից էլ հետևում է հեղափոխության լոզունգը-ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Սակայն կան ապացույցներ, որ ֆրանսիացի գյուղացիները ունեին անձնական ազատություն, քանի որ հարկերը չափազանց ցածր էին։ Հեղափոխությունը շատ գիտնականներ դիտում են՝ իբրև գյուղացիական հեղափոխություն։ Այս տեսանկյունից, այն նմանեցվում է անգլիական, նիդերլանդական և ռուսական հեղափոխություններին։

Սահմանիր «Ազատագրական պայքար» հասկացության հետ փոխկապակցված կարևորագույն հասկացությունները:

XVII դարի երկրորդ կեսը Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով: Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները: Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր: Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը. աստիճանաբար ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները՝ չքավորության եզրին հասցնելով բնակչությանը:
Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը: Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը՝ հաճախ գերադասելով մահը դավանափոխությունից: Ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորում էին ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև երկրից արտագաղթած և տարբեր երկրներում հանգրվան գտած բնակչությանը:
Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում:

Շարադրիր քո կարծիքը Դավիթ Բեկի ստեղծած իշխանապետության նշանակության ու դասերի մասին
Դավիթ Բեկը շատ քաջ զորավար է եղել։ Նա երբևիցե չի վախեցել բազմահազարանոց զորքերի դեմ պայքարելուց։ Դավիթ Բեկը հարցակումների ժամանակ ճշգրիտ քայլեր կատարելով, խաբելով հակարակորդի զորքերին կարողանում էր իր խորամտության շնորհիվ այնպես անել, որ արդյունքում նրա զորքը հաղթի, նույնիսկ երբ որ հակառակորդի զորքը քանակությամբ գերազանցում էր իր զորքին։ Բայց նրա ամենամեծ հատկանիշներից մեկը՝ նրա քաջություն էր և բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կատարելու հմտությունը։ Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և օսմանյան Թուրքիայի դեմ:
Նրա նշանավոր ազատագրական պայքարը ճակատագրական, բայց միևնույն ժամանակ ամենավճռորոշ մարտերից էր։ Ճակատագրական եղավ հակառակորդի համար։
1726թ. թուրքերը փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727թ. մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: Հայկական զորքերն ազատագրել են նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը:

պատմություն

Սահմանիր «Կայսրություն» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները

պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո։

Ժողովուրդը մարդու հոգնակի ձևն է և դիտվում է որպես մի ամբողջություն, որը վերագրվում է ինչպես էթնիկ խմբի կամ ազգի։

Կառավարություն, մարդկանց համակարգ կամ խումբ, որը կառավարում է կազմակերպված համայնքը, շատ հաճախ նաև պետությունը։ Լայն սահմանմամբ՝ կառավարությունը բաղկացած է օրենսդիր, գործադիր և դատական մարմիններից։ Կառավարությունը քաղաքական կուրսի մշակման և իրագործման մեխանիզմ է։

Մարդ բանական, կենսաբանության մեջ մարդ ցեղի տեսակ՝ հոմինիդների ընտանիքի պրիմատների դասի ներկա ժամանակներում ապրող միակ ներկայացուցիչ։

ազգագրական խումբ, որոշակի տարածքում ապրող մարդկանց՝ պատմականորեն ձևավորված կայուն համախմբություն, որն օժտված է ընդհանուր, համեմատականորեն կայուն լեզվական, մշակութային ու հոգեկան առանձնահատկություններով։