առցանց ուսուցում, հասարակագիտություն

Սերնդեսերունդ

Կրթական կյանքը սովետական Հայաստանում
1926 թվականից սկսած հայաստանում կատարվել է կրթական բարեփոխումներ ։ Զարգացման գլխավոր պատճառը անգրագիտության վերացում էր։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող։

Սոցիալական հարաբերությունները
1950-ական թթ կեսերից ԽՍՀՄ-ում իրականացվեց սոցիալական քաղաքականություն ։ Օրենք ընդուվեց թոշակների մասին , բարձրացրեցին աշխատավարձները։ Սկսեցին կառուցել բնակարաններ։ Արդյունաբերականացման քաղաքականության հետևանքով
արագ տեմպերով աճել է բանվոր դասակարգի, բազմապատկվել է ծառայողների
թվաքանակը, որոնց շարքերին են դասվել բոլոր տեսակների մտավոր աշխատանքներ իրականացնողները, և կրճատվել է գյուղատնտեսության բնագավառում
զբաղված աշխատողների քանակը:

Հստակ կընդգծեք ձեր ժամանակների առավելությունները, թերությունները
Մեր ժամանակներում մարդն ունի ազատ շարժվելու և խոսելու իրավունք ։ Ոչ ոք չի կարող դիմացինի զրկել ինչ որ մի բանից։

Ընտանիքի հոգեբանուտյուն

Ամուսնություն և ընտանիք

Ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է, որը համարվում է սոցիալական կապի հատուկ ձև: Ընտանիքի գլխավոր նպատակն է փոխադարձ հարգանքի և սիրո հիմքի վրա ստեղծել ընտանիք, ունենալ երեխաներ, խնամել նրանց, պահել, դաստիարակել: Յուրաքանչյուր ընտանիքում սահմանված է ընտանիքի անդամների դերը:

Սովորաբար ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված:
Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից:
Ընդլայնված ընտանիք: Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում:

Ժամանակակից ընտանիքի առաջնային ձևը և հիմքը նահապետական ընտանիքն է, որին բնորաշ է տղամարդու գերիշխանություը ընտանիքում: Հասարակության զարգացմանը զուգընթաց ավանդական նահապետական ընտանիքը փոփոխվում է և ընտանիքում կանանց դերակատարումը մեծանում է:
Ժամանակակից ընտանիքի գործառույթները:
1.Վերարտադրողական երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը:
2.Տնտեսական երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը:
3.Սոցիալականացմանդաստիարակչականդրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները։
4.Հաղորդակցական երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին:

Կոնֆլիկտ

Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որը թարգմանության կարիք չունի, բայց իմաստը հետևյալն է, այն հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է:
Մարդն իր ողջ կյանքի ընթացքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից: Քանի դեռ բախում է նրա զարկերակը: Բախումներն անկասկած, լավ բանի չեն հանգեցնում, խաթարում են մարդկային փոխհարաբերությունները, առաջացնում լարվածություն և ցնցումներ, որոնք անդրադառնում է մարդու առողջության վրա: Ուստի շատ մարդիկ հիմնականում խուսափում և վախենում են բախումներից: Կոնֆլիկտները բնորոշում են ըստ տարբեր սկզբունքների։

Սակայն դրանք հիմնականում լինում են՝

  • Ներանձնային
  • Միջանձնային
  • Ներխմբային
  • Միջխմբային
  • Անձ-խմբային

Միջանձնային 

Կոնֆլիկտի դեպքում հարկավոր են առնվազն երկու հոգի։ Տվյալ պարագայում կան հակազդող երկու տարբեր կողմեր և մեկ նպատակ։ Սա թերևս բոլորի կյանքում ամենահաճախ հանդիպող կոնֆլիկտի տեսակն է։

Ներխմբային 

Կոնֆլիկտները առաջանում են խմբերի ներսում։ Երբ խմբի ներսում բաժանվում են 2 մասի և հակամարտում միմյանց դեմ։

Այն ընդունակւժությունները,որոնցով էք մյուսներից

Յուրաքանչյուրս տարբեր ենք մտածելակերպով, խառնվածքով, ունակություններով , արտաքինով։ Տարիների ընթացքում մենք կյանքի փորձ ենք ձեռք բերում և կատարելագործում։

Ինչ վերաբերվում է ընդունակություններին, դրանք կարող են լինել ի ծնե և ձեռքբերովի։

Ի ծնե մարդ կարող է լինել շատ խելացի և հեշտ ընկալել յուրաքանչյուր տեղեկություն, իսկ այն մարդը ով այդքան էլ ունակություն չունի նույն բաներին կարող է հասնել , բայց մեծ ջանքեր գործադրելով։

Մի մարդ կարող է ծնված լինել շատ հարուստ ընտանիքում, մյուսը՝ աղքատ։ Սակայն յուրաքանրյուր դեպքում էլ նրանք կարող են հավասարվեն , սակայն աղքատը քրտնաջան կաշխատի, իսկ հարուստը ուղղակի կնստի տանը։

Եթե խոսեմ իմ ընդունակություններց , կարող եմ ասել , որ ունեմ լավ հիշողություն։ Սա ի ծնե է , իսկ ձեռքբերովի ընդունակությունս կարող եմ առանձնացնել , որ հետաքրքրասեր եմ ։

Ամեն ինչ հարաբերական է այս աշխարհում և անհնարին ոչինիչ էլ չկա , ուղղակի պետք է լինել աշխատասեր և ունենալ նպատակներ։

Ընդհանուր անձի զարգացման առանձնահատկությունները

Անհատի զարգացումը օգնում է հասարակությանը ավելի լավ իրականացնել նպատակներն ու խնդիրները։ Զարգանալով մարդը կարող է հասնել նոր բարձունքների։ Մարդ հիմնականում զարգանում է տեղեկություն և նոր գիտելիքներ ստանալով։ Գիտելիքները՝ մարդ ինքն է հայտնաբերում։

Ամեն տարիքում մարդու առջև բացվում են նոր փորձություններ։ Հաղթահարելով դրանք նա ստանում է փորձ և զարգանում է ։ Նույն փորձությունը կարող են անցնել հազարավոր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրը, հաղթահարելով այն, կստանա իր առանձնահատուկ արդյունքը։ Դա կախված է մարդու տարիքից, սեռից, հոգեվիճակից, մտածելակերպից և զարգացած լինելու մակարդակից։

առցանց ուսուցում, հասարակագիտություն

Պետության տնտեսական դերակատարությունը

Մարդկային քաղաքակրթության զարգացման պատմությունը վկայում է, որ այն ընթացել է շուկայական մրցակցային մեխանիզմների և տնտեսության պետական կարգավորման պայմաններում: Գերակայել է մեկը կամ մյուսը: Դրան համապատասխան էլ հաջորդաբար իրար փոխարինելու են եկել տնտեսական գործընթացներում պետության դերի ակտիվացման կողմնակիցները և այն տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչները, որոնք առաջնային էին համարում շուկայական մեխանիզմները և պետության խնդիրն էին համարում այդ մեխանիզմներին աջակցելը:Աշխարհի բոլոր երկրներում պետական ինստիտուտը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Համաշխարհային տնտեսությունում կատարվող անընդհատ փոփոխությունները ստիպում են գտնել պետությանը վերապահված հիմնական հարցերի պատասխանները:

Պետության հիմնական տնտեսական գործառույթները.

  • Հանրային ծառայությունների (հասարակական բարիքների) ապահովում,
  • Արտաքին ազդեցությունների նկատմամբ տնտեսության խոցելիության նվազում և դրական ազդեցությունների խթանում,
  • Տեղեկատվության անհամաչափության հաղթահարում,
  • Եկամուտների վերաբաշխում,
  • Հիմնական հետազոտությունների  իրականացում:
առցանց ուսուցում, հասարակագիտություն

Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանումը նշանակում է՝ պետությունների կողմից  ապրանքային արժեքների արտահանումը։  Կարծում եմ, պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքականությունը:  Կապիտալի արտահանումը հիմնական տնտեսական հատկանիշներից է:

Հայաստանից աշխատանքային միգրանտներն առավել հաճախ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն: Կարծում եմ, միգրանտների կողմից Ռուսաստանն ընտրելու հիմնական պատճառներեն են ընկերների, ազգականների առկայությունը, աշխատանք որոնելն ավելի հեշտ է այնտեղ, քան այլ պետություններում: Ըստ իս՝ պատճառներից են նաև երկրի լեզվի իմացությունը:

Երկրից գնում են, քանի որ մարդիկ կարծում են, որ ուրիշ երկրում ավելի հեշտ է ապրել, աշխատել և այնտեղ ավելի բարձր է գնահատվում աշխատանքը:

առցանց ուսուցում, հասարակագիտություն

Արտաքին առևտուր

Ի՞նչ է առևտուրը

Առևտուրը արտադրանքի փոխանակման միջոց է(ոչ միայն արտադրանքի)։ Առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ՝ արտաքին։ Ապրանքների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանումԿ բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ. օրինակ՝ Հայաստանի բնակիչները համտեսում են արևադարձային մրգեր։

Աշխատանքի միջազգային բաժանում

  1. տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։
  2. Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։
առցանց ուսուցում, հասարակագիտություն

Պահանջարկ

Պահանջարկ են անվանում որոշակի ապրանքի քանակ, որը սպառողները կցանկանան և կկարողանան գնել որոշակի ժամանակահատվածում հնարավոր տարբեր գներով։ Շուկայական պահանջարկ է կոչվում, երբ շուկայում հայտնվում են մի խումբ մասնակիցներ, որոնք ունեն նույն ապրանք գնելու հնարավորություն։ Պահանջարկի փոփոխությունը կարող է տեղի ունենալ հետևյալ գործոնների շնորհիվ՝

1. Եկամտի փոփոխություն-այսինքն երբ մարդիկ ծախսի համար ավելի շատ փող են ունենում, այդ դեպքում նրանք միևնույն քանակի համար պատրաստ են ավելի բարձր գին վճարել կամ գնել ավելի մեծ քանակ։ Այստեղից պահանջարկը կմեծանա։

2. Մատչելիությունը-եթե տեղի ունենա՝ որևիցե ապրանքի գնաճ, սպառողները հեշտությամբ կգտնեն փոխարինիչ ապրանք և ցանկացած ապրանքի պահանջարկը կնվազի։

3. Փողլրացնող ապրանքների գները և մատչելիությունը-փողլրացնող են կոչվում այն ապրանքները, որոնք հնարավոր չի օգտագործել առանձին։

4. Տարվա եղանակը

5. Գնորդների թվի փոփոխություն

6. Ոճերի, ճաշակների և սովորությունների փոփոխություն-պահանջարկը խիստ զգայուն է և կախված է աշխարհագրական դիրքից, երկրից և ռասայից։

7. Սպասումների փոփոխություն-պահանջարկի փոփոխությունը կարող է տեղի ունենալ նաև ինֆորմացիայի կամ չստուգված տեղեկությունների, բամբասանքների վրա։

առցանց ուսուցում, հասարակագիտություն

Փող: Փողի պատմությունը

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։

Այսօրվա հասկացությամբ փողը համընդհանուր արժեք է բայց քանի որ փողն իր բնույթով ապրանք է ապա ասում են որ փողը համընդհանուր համարժեքի գործառույթ կատարող յուրահատուկ ապրանք է:

Փողը առաջացել է ապրանքային արտադրության փոխանակային հարաբերությունների և արժեձևերի՝ պարզ կամ պատահական, լրիվ կամ ծավալուն, ընդհանրական և դրամական դրսևորումների զարգացման արդյունքում:

Տարբեր ազգեր փողի փոխարեն կիրառել են տարբեր ապրանքներ՝ կացինը, կտորեղենը, կաշին, մորթեղենը, անասունը, արծաթը, ոսկին:

առցանց ուսուցում, հասարակագիտություն

Բանկերի և դրանց գործունեության մասին

Բանկը ֆինանսական կազմակերպություն է: ՀՀ բանկային համակարգն ընդգրկում է ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ–ի տարածքում գործող բանկերը, մասնաճյուղերը: Բանկի մասնակից են համարվում բանկի հիմնադիրները, բաժնետերերը:

Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը: Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի  ՀՀ տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:

ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բանկը կարող է կատարել հետևյալ գործառնությունները`

ա) ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ.

բ) ներգրավել և տրամադրել վարկեր.

գ) կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի (թղթակցող)

հանձնարարությամբ.

դ) բացել և վարել հաճախորդների, բանկերի (թղթակցող) հաշիվներ.

ե) ֆինանսավորել կապիտալ ներդրումներ` ներդրում կատարողների կամ կարգադրիչների հանձնարարությամբ.

զ) թողարկել, գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել վճարային փաստաթղթեր և արժեթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր և այլն).

է) երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխավորություններ, երաշխիքներ, ինչպես նաև ստանձնել այլ պարտավորություններ.

ը) ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումարներ պահանջելու իրավունք, իր վրա վերցնել այդպիսի պահանջների կատարման ռիսկը և կատարել դրանց ինկասացիան (ֆակտորինգ).

թ) գնել (սեփական միջոցների հաշվին) և վաճառել արտարժույթ.

ժ) հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, կառավարել արժեթղթեր (լիազորական գործառնություններ).

ի) մատուցել խորհրդատվական ծառայություններ.

լ) սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ (լիզինգ).

խ) գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ ու քարեր, այլ արժեքներ:

առցանց ուսուցում, հասարակագիտություն

Հաշմանդամների իրավունքները

Հոդված 1

<< Սույն Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող անձինք են համարվում նրանք, որոնք երկար ժամանակ տառապում են ֆիզիկական, հոգեկան, մտավոր և նյարդային հիվանդություններով, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, որ նրանք լիակատար և արդյունավետ մասնակցեն հասարակական կյանքին մյուսների հետ հավասար հիմունքներով: >>

Նպատակը այն է, որ հաշմանդամներն էլ ունենան այնպիսի իրավունքներ, ինչպես և մյուս մարդիկ։ Այնպես անել, որ նրանց կյանքը ավելի հեշտանա, պաշտպանել նրանց և նրանց իրավունքները։ Նրանք էլ ունեն նույն ազատությունը ու պարտականությունները (իրենց կարողություններից կախված)։ Հաշմանդամ երեխաները պետք է գնան նույն դպրոցները ինչ և մյուս երեխաները և սովորեն այնտեղ։ Եթե հաշմանդամին բուժում է հարկավոր՝ այն պետք է լինի անվճար։ Նրանք պետք է ստանան նորմալ թոշակ և եթե իվիճակի են աշխատել՝ նրանց աշխատանքով ապահովել։

առցանց ուսուցում, հասարակագիտություն

ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան ընդունվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից (ՄԱԿ) 1989թվականի նոյեմբերի 20-ին,իսկ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ից: Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները,բացի ԱՄՆ-ն, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին,որովհետև նա այլևս չունի կազմակերպված պետական  համակարգ։

Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք,  երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում։

Երեխան լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն։

  • 1-4 հոդվածները սահմանում են «երեխա»հասկացությունը, հաստատում են երեխաների հետաքրքրությունների առաջնահերթությունը և մասնակից պետությունների պարտավորվածությունը միջոցներ ձեռնարկել Կոնվենցիայով ամրագրված իրավունքների առանց տարբերակման իրականացումը։
  • 5-11 հոդվածները սահմանում են կյանքի, անվան, քաղաքացիության, իր ծնողներին իմանալու, ծնողական խնամքի և անբաժանելիության իրավունքները և երեխաների հանդեպ ծնողների իրավունքները և պարտավորվածությունները։
  • 12-17 հոդվածներն արտահայտում են երեխաների իրավունքներն արտահայտել իրենց հայացքները, կարծիքը, ունենալ մտքի, խղճի, կրոնի, կազմակերպություններին և կրոններին անդամակցության, խաղաղ հավաքներին մասնակցության ազատություն, մասնակցել տեղեկատվության տարածմանը։
  • 18-27 հոդվածները բնորոշում են պետությունների պարտավորությունները օգնել ծնողներին և օրինական խնամակալներին, ինչպես նաև պաշտպանել երեխաներին իրենց խնամող անձանց կողմից կոպիտ վերաբերմունքից, ընտանեկան միջավայրից զրկված կամ որդեգրված, մտավոր կամ ֆիզիկական արատներով, փախստական երեխաների իրավունքները, առողջապահության, սոցիալական ապահովվածության և զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքները։
  • 28-31 հոդվածներն ամրագրում են երեխաների կրթության, մայրենի լեզուն և մշակույթը կիրառելու, իր կրոնը դավանելու, հանգստի և ժամանցի իրավունքները։
  • 32-36 հոդվածները սահմանում են պետության պարտավորությունը պաշտպանելու երեխաներին շահագործումից, թմրանյութերի անօրինական օգտագործումից, պղծումից, երեխաների առևանգումից և առևտրից։
  • 37-41 հոդվածները արգելում են մինչ 18 տարին լրանալը կատարած հանցագործությունների համար մահապատժի և ցմահ բանտարկության կիրառումը, արգելում են տանջանքները և երեխաներին ստորացուցիչ պատիժների կիրառումը, սահմանում են երեխայի իրավունքը հանցագործություններում նրան մեղադրելու և ազատազրկելու ժամանակ, ինչպես նաև երեխաների պաշտպանության իրավունքը զինված հակամարտությունների և պատերազմների ժամանակ։ Պետությունները պարտավորվում են ձեռնարկել միջոցներ՝ ուղղված անտեսված, շահագործման կամ չարաշահվող զոհ-երեխաների վերականգմանը և սոցիալական վերաինտեգրմանը և իրավունք են վերապահում պաշտպանել երեխայի իրավունքներն առավել բարձր մակարդակով, քան նախատեսված է Կոնվենցիայով։
  • 42-45 հոդվածները ներկայացնում են Երեխայի իրավունքների պաշտպանության կոմիտեն, նրա կառուցվածքը, գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պարտադրում են պետություններին տեղեկացնել երեխաներին և մեծահասակներին Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին։
  • 46-54 հոդվածները ցույց են տալիս պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների պահպանման խնդիրների ընթացակարգային-իրավական լուծումները։ Ի տարբերություն ՄԱԿ-ի շատ կոնվենցիաների՝ Երեխայի իրավունքների պաշտպանության Կոնվենցիան բաց է ստորագրության բոլոր երկրների համար, այդ իսկ պատճառով դրան կարողացավ անդամակցել ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Սուրբ աթոռը:
հասարակագիտություն

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը համաձայնության պայմանագիր է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կատարել և վարձատրվել կատարած աշխատանքի համար։

Պայմանագրում պարտադիր պետք է նշվի աշխատողի և գործատուի անունը, ազգանունը, ազգությունը, քաղաքացիությունը։ Նաև նշվում է աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։

Պարտավորվում է վճարել նրա կատարած աշխատանքի համար, իսկ աշխատողը պարտավորվում է կատարել գործատուի հանձնարարած աշխատանքը սույն պայմանագրով սահմանված պայմաններով` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահական կանոնները:

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավորն է։ Երկու կողմերը ստորագրում են այն և կազմվում է մեկ փաստաթուղթ։

Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը։