իրավունք

Միապետություն

Միապետությունը կառավարման մի ձև է, որի օրոք բարձրագույն պետական իշխանությունը ցմահ պատկանում է պետության միանձնյա ղեկավարին՝ միապետին, որը ժառանգաբար զբաղեցնում է գահը և բնակչության առջև պատասխանատվություն չի կրում:

Միապետության առանձնահատկությունները

  1. Միակ պետության ղեկավարը միապետն է
  2. Իշխանությունը ժառանգվում է
  3. Միապետը իրավաբանորեն անպատասխանատու է (միապետին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից):

Միապետության տեսակները

  • Բացարձակ միապետություն (անսահմանափակ)-պետություն, որում միապետը երկրի միակ գերագույն մարմինն է, և նրա ձեռքերում է կենտրոնացած պետական իշխանության ամբողջությունը ( ԱՄԷ, Օման, Քաթար): Հատուկ տեսակ է Կրոնապետություն ( Վատիկան, Սաուդյան Արաբիա):
  • Սահմանափակ միապետությունը մի պետություն է, որում, բացի միապետից, կան նաև պետական իշխանության այլ մարմիններ, որոնք նրա համար պատասխանատվություն չեն կրում, և պետական իշխանությունը ցրվում է բոլոր բարձրագույն իշխանությունների միջև, միապետի իշխանությունը սահմանափակված է հատուկ ակտի (Սահմանադրության) կամ
  • ավանդույթի հիման վրա: Իր հերթին, սահմանափակ միապետությունը բաժանվում է.
  • Բառացի-ներկայացուցչական միապետություն միապետություն, որտեղ միապետի իշխանությունը սահմանափակված է որոշակի դասի պատկանելության չափանիշով օրգանների ձևավորման ավանդույթի հիման վրա ( Զեմսկու տաճար Ռուսաստանում ) և դեր է խաղում, որպես կանոն, խորհրդակցական մարմին: Ներկայումս աշխարհում նման միապետություններ չկան:
  • Սահմանադրական միապետություն միապետություն է, որում միապետի իշխանությունը սահմանափակված է հատուկ ակտի (Սահմանադրության ) հիման վրա, որտեղ կա մեկ այլ բարձրագույն իշխանություն, որը ձևավորվել է ժողովրդի (խորհրդարանի) ներկայացուցիչների ընտրությամբ: Իր հերթին, սահմանադրական միապետությունը բաժանված է հետևյալի.
  • Դուալիստական միապետություն պետություն է, որում միապետն ունի գործադիր իշխանության լիարժեքություն, ինչպես նաև ունի օրենսդիր և դատական իշխանությունների մի մաս: Նման պետությունում գոյություն ունի ներկայացուցչական մարմին որը կատարում է օրենսդրական գործառույթներ, բայց միապետը կարող է բացարձակ վետո պարտադրել ընդունված ակտերին և, իր հայեցողությամբ, լուծարել ներկայացուցչական մարմինը (Հորդանան, Մարոկկո ):
  • Խորհրդարանական միապետություն մի պետություն է, որում միապետը իշխանության նկատմամբ նշանակալից իշխանություն չունի և հիմնականում ներկայացուցչություն կամ ծիսական դեր է խաղում: Նման միապետության մեջ պետական համակարգը հիմնված է իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա ( Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Դանիա): Խորհրդարանական միապետությունը բնութագրվում է նրանով, որ միապետի կարգավիճակը ձևականորեն և իրականում սահմանափակ է պետական իշխանության իրականացման բոլոր ոլորտներում: Օրենսդիր իշխանությունն ամբողջությամբ պատկանում է խորհրդարանին։ Գործադիր կառավարությունը, պատասխանատու է խորհրդարանի առջև իր գործունեության համար: Միապետի մասնակցությունը կառավարության ձեւավորման գործում զուտ խորհրդանշական է:

Հանրապետություն

Հանրապետությունը կառավարման ձև է, որի ժամանակ պետական իշխանության բարձրագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից, կամ ձևավորվում են հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից սահմանված ժամկետով և ամբողջ պատասխանատվություն են կրում ընտրողների առջև:

Կառավարման հանրապետական ձևի առանձնահատկությունները

  1. Միշտ կան մի քանի բարձրագույն իշխանություններ, մինչդեռ նրանց միջև լիազորությունները բաժանվում են այնպես, որ մի մարմին անկախ լինի մյուսից ( լիազորությունների տարանջատման սկզբունքը)
  2. Պետության ղեկավարը նախագահն է, որը ժողովրդի անունից իրականացնում է իր լիազորությունները.
  3. Բարձրագույն իշխանությունները և պաշտոնատար անձինք պատասխանատու են բնակչության համար, ինչը կարող է արտահայտվել հետևյալում.
  4. նրանք ընտրվում են սահմանված ժամկետով, որից հետո լիազորությունները չեն կարող երկարացվել.
  5. հնարավոր է վաղաժամկետ դադարեցնել լիազորությունները:

Հանրապետությունների տեսակները

Հանրապետությունները տարբերվում են գլխավորապես նրանով, թե իշխանության որ մարմիններն են՝ խորհրդարանը կամ նախագահը, ձևավորում է կառավարությունը և ուղղորդում նրա աշխատանքը, ինչպես նաև դրանցից որ մեկի առջև է պատասխանատվություն կրում կառավարությունը։  

  • Նախագահական հանրապետություն պետություն է որտեղ, պետության ղեկավարի և կառավարության ղեկավարի լիազորությունները միաժամանակ միավորվում են պառլամենտարիզմի հետ միասին: Կառավարությունը ձևավորում և լուծարում է անձամբ նախագահը, խորհրդարանն ընդ որում կառավարության վրա որևէ նշանակալի ազդեցություն ունենալ չի կարող ( ԱՄՆ, Էկվադոր):
  • Խորհրդարանական հանրապետությունը պետություն է, որի գերագույն դերը հասարակական կյանքի կազմակերպման մեջ պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանը ձևավորում է կառավարություն և իրավունք ունի ցանկացած պահի ազատել նրան: Նման պետությունում նախագահը չունի որևէ էական լիազորություններ ( Իսրայել, Հունաստան, Գերմանիա, Հայաստան):
  • Կիսանախագահական համակարգ Կառավարման նման ձև ունեցող պետություններում նախագահական ուժեղ իշխանությունը միաժամանակ զուգորդվում է խորհրդարանի վերահսկողության արդյունավետ միջոցների առկայության պարագայում՝ ի դեմս գործադիր իշխանության գործունեության, որը ձևավորվում է նախագահի կողմից՝ խորհրդարանի պարտադիր մասնակցությամբ: Այսպիսով, կառավարությունը պատասխանատու է և՛ նախագահի, և՛ երկրի խորհրդարանի առջև  ( Ռուսաստան, Ուկրաինա, Պորտուգալիա, Ֆրանսիա):
իրավունք

15.12.2020

Կանանց իրավունքներ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում կանանց իրավունքների  պաշտպանության, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների  ամրագրումը և ապահովումը դարձավ պետությունների գործունեության  առաջնահերթություններից մեկը:

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ  խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան:  Հայաստանի  Հանրապետությունը ստանձնեց կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց և կանանց իրավահավասարության  սկզբունքի ամրագրման և երաշխավորման պարտավորությունները: Հայաստանը կանանց  իրավունքների պաշտպանության բնագավառում վավերացրել է նաև այնպիսի կարևոր  միջազգային փաստաթղթեր, ինչպիսիք են ՄԱԿի«Կանանց քաղաքական իրավունքների մասին», Եվրոպայի խորհրդի  «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին», «Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրության մասին», «Ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին», «Աշխատանքի եւ զբաղվածության»

Յունեսկօ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն:

2019 թվականի հունվարի դրությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 195 անդամ պետություն և 11 ասոցացված անդամ։ Նրանցից մի քանիսը անկախ պետություններ չեն, և որոշները ունեն ազգային կազմակերպչական հարցերով կոմիտեներ այն երկրներից, որոնցից կախում ունեն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրները ՄԱԿ-ի անդամ պետություններն են (բացառությամբ Լիխտենշտայնի), ինչպես նաև Կուկի կղզիները, Նյուեյը և Պաղեստինը։

ԱՄՆ-ն և Իսրայելը դադարեցրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրենց անդամակցությունը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։

Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես որ նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեույան հիմքում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրականացնում է իր գործունեությունը 5 ծրագրային ոլորտների միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական և մարդու մասին գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն ու տեղեկատվություն

Ինչու է լռում ՄԱԿ-ը

Միավորված ազգերի կազմակերպության առաջխնդիրն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերությունները, հասնել միջազգային համագործակցության և այլն: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է:

Ինչու՞ է լռում ՄԱԿ-ը: Այս հարցը սկսեց հետաքրքրել հայության դեռևս երկու ամսի առաջ՝ 2020թ.-ի Սեպտեմբերի 27-ից երբ սկսվեց պատերազմական գործողություններ երկու պետությունների՝ Արցախի և Ադրբեջանի միջև: Արդյունքում տուժում էին միայն խաղաղ բնակիչները, ինչպես նաև երեխաները: Ըստ կանոնադրության ՄԱԿ-ը պարտավոր էր խառնվել ցանկացած պատերազմական գործողություններին, քանի որ արդյունքում տուժվում են նաև անմեղ մարդիկ:

Նշեմ մի քանի կանոներ, որոնք խաղտել էր Ադրբեջանը և այդ մասին ՄԱԿ-ը լռել է՝

  • 1. Առաջինը դա երրորդ( ավելորդ ) պետության ներխուժումներ էր պատերազմ՝ այս թվում սիրացի ահաբեկիչները, որը անթույլատրելի է պատերազմական գործողություններում: Եվ չմոռանք, որ երկրորդ աջակից պետությունը Ադրբեջանին՝ դա Թուրքիան է:
  • 2. Երկրորդը դա գերիների հետ և զինվորների հանդեպ կատարած տանջանքներն են, որի մասին քաջ իմանալով ՄԱԿ-ը պարզապես լռում էր:
  • 3. Երրորդը ամենասարսափելին է: ՄԱԿ-ը իմանալով որը արդյունքում տուժվում են երեխանները՝ չցուցաբերեց այն օգնությունը որը պետք է կատարավեր: Մինչ այդ՝ ՄԱԿ-ի աջակից ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ որը զբաղվում է երեխանների իրավունքների պահպանմամբ, հանդիպեց միայն Գանձակում բնակվող երեխաների հետ, որտեղ երեխաներին ավելի քիչ վնաս էր հասցվել, քան մնացած բնակավայրերում և ընդհանրապես ընտանիքներին:
  • 4. Չորրորդը դա քիմիական զենքերի օգտագործումներ էր, որի արդյունքում Արցախի և հարակից տարածքների անտառների մեծ մասը սկսվեցին այրվել: Նշեմ որ այս զենքերը նույնպես անթույլատրելի է պատերազմական գործողություններում:

Այսպես շարունակ… Կան բազում հարցեր որոնք մենք՝ հայերսը ցանկանում ենք տալ ՄԱԿ-ին իմանալու համար արդյոք այս 45-ի օրերի ընթացքում ինչու ոչինչ չարեց հայերին մի փոքր օգնելու համար: Ինչու չկանգնեցրեց այս պատրեազմը որտեղ տուժվեցին 5000-ից ավելի անմեղ և քաջ զինվորներն և ինչու չէ նաև խաղաղ բնակիչներ:

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,
  • ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները:Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե:

  • առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),
  • երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),
  • երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),
  • չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),
  • հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),
  • վեցերորդ կոմիտե (իրավական):

ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարն է Անտոնիու Գուտերեշը, ով պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում:

Երեխաների իրավունքները

Երեխայի իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներից մեկը:

Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին` պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։ Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝

  1. Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը,
  2. Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը։

Դրանք Կոնվենցիայի բաղկացուցիչ մասեր են և դրանց կատարումը նույնպես մտնում է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակների մեջ։ Կոնվենցիայի և կից երկու արձանագրությունների՝ անդամ պետությունների կողմից կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն մշտադիտարկման միջոցով։ Բոլոր անդամ պետությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել զեկույցներ Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման մասին։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1996 թվականի մայիսի 29-ին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի ընդունում է երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիր:

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ` առանձին հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը:

Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝

  • Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
  • Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
  • Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։

Ամեն տարի հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության օրը: