էկոլոգիա

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞
Էկոհամակարգը կենդանի օրգանիզմների համալիրի, այն շրջապատող անկենդան միջավայրի և դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունն է:Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը։ Էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այստեղից հետևում է, որ ոչ բոլոր կենսաբանական համակարգերը կարող են էկոհամակարգ կոչվել, օրինակ, ակվարիումը: Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։ Այսինքն Էկոհամակարգերի բնութագրող հատկանիշների կարևորությունը դրանց իրականացրած ֆունկցիաների հետևանքով էկոհամակարգերի արդյունավետության մեծացման մեջ է:

2. Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
Օրինակ` ջրավազաննեներ,որոնց մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:
Արգելավայրը իր Էկոհամակարգերով՝ Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է: Որոշ ժամանակ անց ձևավորվող էկոհամակարգում առանձնանում են 1-2 տեսակներ, որոնց առանձնյակների թվաքանակը ամենամեծն է և նման տեսակները կոչվում են գերիշխող կամ դոմինանտ, օր՝. «Սոսու պուրակ» արգելավայրում ,որտեղ պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը՝բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին,սակայն գերիշխող տեսակը սոսին է:

3. Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խախտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝հողառաջացում,գենետիկական բազզայի նեղացում,նյութերի բնական շրջապտույտ եվ այլն:
Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն:

4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էներգիա-Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ էլեմենտների կողմից։
Էներգիայի քանակի փոփոխության հետևանքով կխաղտվի վերընշված գործընթացը:
Ֆոսֆոր, Ազոտ- Ֆոսֆորի և ազոտի միացությունները, ժամանակակից հողագործության կարևորագույն հանքային պարարտանյութերն են հանդիսանում, բացի այդ շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում:Ջրում ապարների լվացման և լուծման արդյունքում անօրգանական ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ: Անցնելով ցամաքային էկոհամակարգ` հող, անօրգանական ֆոսֆորը հողի ջրային լուծույթից կլանվում է բույսերի կողմից: Սննդային շղթային միջոցով ֆոսֆորը փոխանցվում է էկոհամակարգի մյուս օրգանիզմներին: Բույսերի և կենդանիների մնացորդները, անցնելով հող, ենթարկվում են մանրէների ազդեցությանը և փոխակերպվում անօրգանական ֆոսֆորի: Հետագայում սկսվում է ֆոսֆորի կրկնվող շրջանառությունը: Մակերևութային ջրերի միջոցով անօրգանական ֆոսֆորի մի մասն էլ անցնում է ջրային էկոհամակարգեր` գերհագեցնելով այդ էկոհամակարգերը: Բացի այդ ֆոսֆորը, ինչպես և ազոտը, հանդիսանում են ջրամբարների ծաղկման և ջրերի աղտոտման հիմնական աղբյուրը:
Ֆոսֆորի և Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:
Ածխածին-Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն ավելի հաճած հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը, տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները: Ֆոտոսինթեզի գործընթացում բույսերի կողմից ածխաթթու գազը կլանվում է ցերեկվա ժամերին: Գիշերը դրա որոշ քանակություն նորից արտազատվում է մթնոլորտ: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են, անջատվում է CO2 գազ, որն էլ անցնում է մթնոլորտ:Ածխածնի շրջանառության կատարվում է նաև ծովային ավազաններում: Այս դեպքում արդեն ածխածաթթու գազը միանալով այլ նյութերի կրաքարերի տեսքով կուտակվում է ջրային ավազանների հատակին: Ծովային օրգանիզմներն օգտագործում են ածխածնի միացությունները իրենց կմախքը կազմելու համար: Այնուհետև մահացած օրգանիզմների մնացորդները նույնպես իջնում են ծովերի ու օվկիանոսների հատակը և առաջացնում կրաքարի կիտումներ:
Ածխածնի հոսքի նվազման հերտևանքով կխաղտվեն դրա շրջանառության երկու ուղղությունները:

1. Ինչպիսի՞ միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը:

Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որը էկոլոգիապես ոչ այդքան մաքուր պետություն է։ Ամենուրեք մենք կարող ենք նկատել աղբակույտեր։ Իհարկե, ինչ-որ չափով քչացել է, բայց ամբողջությամբ չի վերացել փայտահատման խնդիրը։ Ցանկանում եմ նշել նաև գետերի անմխիթար վիճակը, որը առաջանում է աղբակույտերից, որոնք մարդիկ աղբամանը նետելու փոխարեն, նետում են գետերը։

2.Ինչպե՞ս է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:

Մարդ-բնություն կապը բավականին ուժեղ է և հենց այդ է պատճառը որ, երբ մարդը բնությանն է վնասում, բնությունն էլ մարդուն է վնասում: Տարբեր ալերգիաները, քաղցկեղը ու էլի շատ հիվանդություններ առաջանում են միջավայրի վատ որակի պատճառով: Ջրի թունավորումներից տարեկան մահանում են հազարավոր մարդիկ, հանքերում տեղի են ունենում պայթյուններ մահվան ելքերով: Սրանք բոլորը մարդ բնություն հարաբերությունն է: Այն վայրերում, որտեղ մարդու միջամտությունը շատ չէ, այնտեղ մարդիկ ավելի երկարակյաց են։

3.Ի՞նչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպե՞ս այն դարձնել ավելի արդյունավետ: Ի՞նչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես՞ մեծացնել այն:

Շրջակա միջավայրի վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնելու համար, կարծում եմ, կարելի է տուգանքների չափն ավելացնել, իսկ դեպքերի համար, որոնք չեն պատժվում, նոր տուգանքներ սահմանել։ Բնապահպանություն նախարարության հետ համատեղ նոր օրենքներ մշակել։

Անհրաժեշտ է նաև սահմանափակել գործարանների և արտադրամասերի թափոնների և թունավոր նյութերի քանակը:

4.Ի՞նչ ես անում  դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

Շրջակա միջավայրի որակը բարելավելու համար ես պետք է ինքս չաղտոտեմ այն և զերծ պահեմ շրջապատս ավելորդ աղտոտումից, ինչը ինձ մոտ կարծում եմ ստացվում է:

Կվագգա

Կիսով չափ զեբրա, կիսով չափ ձի. այս կենդանին վերացել է 1883 թվականին: Կվագգան բնակվում էր Հարավային Աֆրիկայում: Համարվում էր զեբրի տեսակ: Այս կենդանին շատ հեշտ վարժեցվում էր, և, իհարկե, մարդը հնարավորությունը բաց չթողեց: Կվագգայի միսը համեղ էր, իսկ կաշին` շատ թանկ: Սրանք այն պատճառներն են, որոնց համար այս կենդանիներին վերացրել են: 1880 թվականին աշխարհում մնացել էր միայն մեկ կվագգա: Այն սատկել է 1883 թվականի օգոստոսի 12-ին` Ամստերդամի կենդանաբանական այգում:

Պարկավոր գայլ

Պարկավոր գայլերը կամ թասմանյան գայլերը վերացել են 1936 թվականին: Պարկավոր գայլերին անվանում են նաև տիլիացին կամ թասմանյան վագրեր: Դրանք եղել են աշխարհի ամենախոշոր պարկավոր գիշատիչները: Այս կենդանիների միսը նողկալի համ ուներ, իսկ մորթին ուղղակի հոյակապ էր: Դրանից պատրաստված հագուստը տաքացնում էր նույնիսկ ամենացուրտ եղանակին: Այդ իսկ պատճառով էլ այս կենդանիների նկատմամբ որսը չի դադարել ընդհուպ մինչև 1936 թվականը: Պարկավոր գայլի միակ տեսահոլովակը նկարահանվել է 1933 թվականին:

Աղբյուր՝ https://life.panorama.am/hy/news/2014/09/04/animals/215123

առցանց ուսուցում, էկոլոգիա

Հողային ռեսուռսներ

  • 18,5 % — գյուղատնտեսական հողեր
  • 2,2 % — բնակեցված հողեր
  • 3,2 % — արդյունաբերության, տրանսպորտի, կապի և այլ ենթակայության տակ գտնվող հողեր
  • 7,7 % — բնապահպանական, մշակութային, հանգստի, սպորտային և պատմամշակութային նշանակության հողեր
  • 11,8 % — անտառային հողեր

Հողը ժողովրդի ամենակարեւոր կենսոլորտն է և նրա պահպանությունը, ինչպես նաև արդյունավետ մշակման մակարդակի ապահովումը բոլոր սերունդների գերագույն պարտականությունն է:
Երկրի կեղեւի վերին շերտը, որն օժտված է բերրիությամբ, պիտանի է բույսերի աճի, զարգացման համար, կոչվում է հող:
Հողի հիմնական հատկությունը` բերիությունն է, որով այն դառնում է գյուղատնտեսական արտադրության հիմնական անփոխարինելի միջոց եւ աշխատանքի առարկա:Գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր բերքի ստացման գործում կարեւոր նշանակություն ունի մարդու տնտեսական գործունեությունը` ոռոգումը, պարարտացումը, չորացումը եւ այլն, որի արդյունքում սակավ բերրի հողերը վեր են ածվում բարձր բերրի հողերի:
Ապարների քայքայումը, որի ընթացքում առաջանում է մանրացված զանգված`փխրուկ, կոչվում է հողմահարում: Հողառաջացման մեջ ամենից կարեւոր դերը պատկանում է կենսաբանական գործնթացին, որի բաղադրիչ մասը օրգանական նյութի սինթեզն է: Բարձրակարգ կանաչ բույսերը լեռնային ապարներից վերվնում են սննդառությքն համար տարրեր, օգտագործում ջուր եւ ածխաթթու գազ առաջացնում օրգանական մնացորդ: Մեռած բույսերը հարստացնում են ապարը օրգանական նյութերի մնացորդներով: Դանց մի մասը սնունդ է հանդիսանում միկրոօրգանիզմների համար, մյուս մասը հանքայնանում է եւ օգտագործում նոր օրգանական միացությունների հումուսային նյութերի: հողառաջացման տարբեր շերտերում տեղի է ունենում հանքային, օրգանական եւ օրգանահանքային նյութերի տեղաշարժ: Այտ պատճառով էլ առաջանում են գենետիկական հորիզոնները, որոնց ամբողջությունը կազմում է հողի պրոֆիլ:

առցանց ուսուցում, էկոլոգիա

Էներգետիկ ռեսուրսներ (շարունակություն)

1.

Էլեկտրական էներգիայի պահանջարկի օրեցօր աճը ստիպել է մարդկությանը փնտրել նաև էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Ներկայումս այդպիսիք են հողմային, երկրաջերմային, մակընթացային և արեգակնային էլեկտրակայանները:

Հողմաէլեկտրակայանը

քամու էներգիան էլեկտրականի վերածող իրար միացած բազմաթիվ հողմատուրբինների համալիր է: Առավել չափով քամու էներգիա «որսալու» նպատակով հողմատուրբիններն ունեն հսկայական թևեր: Հատուկ սարքերով ղեկավարվող մեխանիզմները որոշում են քամու ուղղությունը և հողմատուրբինների թևերը շրջում այդ ուղղությամբ: Կալիֆոռնիայի հողմակայանում տեղադրված է ավելի քան 4000 գեներատոր, որոնց արտադրած էներգիան բավարարում է ողջ Սան Ֆրանցիսկոն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

Արեգակնային— 

էներգիան էլեկտրականի վերածելու համար գիտնականները ստեղծել են արեգակնային մարտկոցներ, որոնք բաղկացած են բազմաթիվ լուսաէլեկտրական բջիջներից: Յուրաքանչյուր բջիջ կազմված է աննշան քիմիական խառնուրդներ պարունակող սիլիցիումի շերտերից: Երբ այդպիսի բջիջի վրա ընկնում է արեգականային լույսը, էլեկտրոնները սիլիցիումի մի շերտից տեղափոխվում են մյուսը՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Արեգակնային մարտկոցներն արդյունավետ աշխատում են հատկապես արևոտ վայրերում: 

Երկրաջերմային— 

էլեկտրակայաններում օգտագործում են Երկրագնդի խորքում թաքնված էներգիան, որտեղ նրա հալված միջնապատյանին մոտ հանքապարները շիկացած են մինչև 300օC: Այդ ջերմությունը օգտագործելու համար հորատում են 2 խոր, նեղ հորատանցքեր. անցքերից մեկի մեջ ջուր են մղում, որն ակնթարթաբար սկսում է եռալ և վերածվում է գոլորշու: Իսկ այդ վիթխարի ճնշման գոլորշին վեր է բարձրանում երկրորդ հորատանցքով և օգտագործվում տուրբինը պտտելու ու էլեկտրաէներգիա ստանալու համար:

Մակընթացային— 

էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է վերածվում մակընթացության էներգիան: Դրանք հատուկ սարքեր են, որոնք կառուցված են ծովափերին և օգտագործում են մակընթացության ժամանակ դեպի ցամաք շպրտվող ջրի էներգիան:Գիտնականներն ստեղծել են նաև ծովի ալիքների ջրի մակարդակի փոփոխությունը էլեկտրական էներգիայի վերածելու սարքեր: Դրանցից մեկը, որը հանդերձված է լողաններով, անվանել են «բադիկ»: Ալիքների վրա վեր ու վար տատանվող այդ լողաններն ալիքների էներգիան հաղորդում են պոմպին, որը շարժման մեջ է դնում տուրբինով ոչ մեծ գեներատորը:

2.

Ջերմաէլեկտրակայան (ջէկ)-

Ջէկում էներգիան արտադրում են շոգետուրբինով շարժման մեջ դրվող գեներատորները: Տուրբինը պտտող շոգի ստանալու համար կաթսաներում ջուրը եռացնում են՝ մազութ կամ մանրացված ածուխ  այրելով: Օգտագործված շոգին սառեցնում են, խտացնում և կրկին ուղարկում են կաթսայակայանք:Որոշ ջէկերում, որպես լրացուցիչ վառելիք, այրում են թափոններ ու ամենաբազմազան մնացուկներ: Հզոր ջէկեր են գործում նաև Երևան ու Հրազդան քաղաքներում:

Ջրաէլեկտրակայան (ջրէկ)-

Ջրէկները կառուցում են մեծ, ջրառատ կամ լեռնային արագահոս գետերի վրա: Ջրէկի շինարարությունը, սովորաբար, սկսվում է հողե, քարե կամ բետոնե ամբարտակի կառուցումով: Պատնեշված գետի ջուրը կուտակվում է ամբարտակի մոտ՝ առաջացնելով ջրամբար: Սեփական ճնշման տակ ջուրը հսկա խողովակներով ջրամբարից ուժգնորեն թափվում է տուրբինի վրա և պտտում նրա ներսում գտնվող պողպատե թիանիվը: Թիանվին միացված է մեկ այլ մեքենայի՝ գեներատորի ներքին մասը՝ ռոտորը, որը նույնպես պտտվում է, և գեներատորն արտադրում է էլեկտրական էներգիա:

Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)-

ԱԷԿ-ում մի ամբողջ վագոն ածխի փոխարեն հարկավոր է ընդամենը 10 գ ատոմային վառելիք: ԱԷԿ-ում գեներատորները պտտման մեջ են դրվում շոգետուրբիններով, իսկ շոգի ստանալու համար անհրաժեշտ ջերմությունն անջատվում է ատոմային ռեակտորում տեղի ունեցող միջուկային ռեակցիայից: Ռեակտորը շրջափակված է բետոնե հաստ պատերով, և ինքնաշխատ սարքերը վերահսկում են միջուկային ռեակցիան ու անհրաժեշտության դեպքում դադարեցնում այն:

առցանց ուսուցում, էկոլոգիա

Վառելիքաէներգետիկ ռեսուրսները

Վառելիքաէներգետիկ ռեսուրսները արդյունաբերության եւ կենցաղային օգտագործման բոլոր հասանելի էներգիայի տեսակների աղբյուրներն են՝ քիմիական, էլեկտրական, միջուկային, ջերմային, մեխանիկական:

1.

Նավթ

259301007

Նավթը բնական եղանակով հայտնվող երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող յուղանման յուրահատուկ հոտով հեղուկ է:

Բնական գազ

5066d723a8b8f_crop

Բնական գազը երկրի ընդերքում լինում է գազային վիճակում:  Արդյունաբերական հանքավայրերը հանդիպում են որևէ այլ օգտակար հանածոյի հետ կապ չունեցող առանձին կուտակների, գազանավթային հանքավայրերի, որտեղ գազային ածխաջրածինները լրիվ կամ մասամբ լուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում, ինչպես նաեւ գազակոնդեստատային հանքավայրերի ձեւով:

Ածուխ

62703157_3_644x461_ugol-kamennyy-dlya-otopleniya-prodayu-otoplenie

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են երկրի ընդերքում միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի, մնացորդների, քիմիական փոխակերպումների, միկրոօրգանիզմների եւ այլնի միջոցով:

2.

Երեքն էլ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ են և շատ մեծ դեր ունեն ներկայիս մարդու կենցաղում: Եվ այդ մեծ պահանջարկի արդյունքում ռեսուրսների պաշարները նվազում են անվերադարձ՝ մեծացնելով էկոլոգիական խնդիրների սանդղակը՝ պատճառ հանդիսանալով մարդկության գործունեությանը եւ կյանքին սպառնացող վտանգի ընդլայմանը:

Էներգիան է մարդու ամենօրյա գործունեության հիմքը. էներգիայի արդյունքում է, որ ամեն օր գործարկվում են գործարանները, էլեկտրակայանները, ու դրանց արդյունքում ստացվում է լույս, ջերմություն, արտադրանք, այսինքն՝ մարդու կենսագործունեությունն ապահովող գործառույթները:

3.

  1. էներգակիրներ-տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով և շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ և առավելագույն արդյունավետություն ստանալու պայմանով
  2. Ածուխ-Բուսական կամ կենդանական մարմիններից բարձր ջերմության ներգործությամբ ստացվող նյութ
  3. Նավթ-Յուղային պարունակությամբ հանքային հեղուկ նյութ, որ օգտագործվում Է որպես վառելիք, ինչպես և զանազան արտադրանքների հումք
  4. ԲՆական գազ-Նավթաբեր հանքերից ստացվող գազ
  5. Էկոհամակարգ-կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև

Աղբյուրը՝ Հայկական սովետական հանրագիտարան
http://www.wikipedia.org

առցանց ուսուցում, էկոլոգիա

Ջուրը մեր կյանքում

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը: Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

  1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը` մարդու մոտ ծարավ է առաջանում, 6-8%-ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ, իսկ 12%-ի դեպքում մարդ մահանում է:
  2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10-12 անգամ ավելի շատ ջուր կա, քան համաշխարհային օվկիանոսում :
  3. Միայն ջրի պաշարի 3%-ն է խմելու, ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է:Եվ միայն 1.1%-ն է հասանելի մարդկանց:
  4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման: Ամեն խմված բաժակից հետո, պետք է լրացուցիչ ջուր խմել :
  5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին:
  6. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում:
  7. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը, այն դեպքում, երբ ձյունը կազմում է 85%: Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:
էկոլոգիա

Հանքաարդյունաբերություն

Հանքային արդյունաբերությունը Հայաստան տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին:

Հայաստանը մոլիբդեն հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուր պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարան հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղինձի և ոսկի զգալի պաշարներ; կապար, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր; ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպիսի, կրաքարի և պեռլիտի: Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաճով։

էկոլոգիա

Տուն ֆիլմի վերլուծությունը

Տուն ֆիլմում ներկայացվում են բնապահպանական խնդիրները և թե ինչպես են մարդիկ շահագործում բնության ռեսուրսները։ Այդտեղից մարդիկ պետք է հետևություն անեն որ պետք չէ շահագործել բնության ռեսուրսները որովհետև նրանք կարող են սպառվել և մարդիկ պետք է դրան փոխարինում գտնեն։

էկոլոգիա

Անկախություն

Բոլոր երկրներ, պետությունները, դաշնությունները ձկտում են անկախության: Անկախության հասած բոլոր երկրների մեջ է մտնում նաև մեր երկիրը։ Թեպետ տվյալ պահին հայաստանը գտնվում է շատ զգոն վիճակում, որովհետև ամեն վարկյան կարող են ադրբեջանից հարցակում գոծել։ սակայն պաշտոնապես մենք միևնույն է անկաղ երկիր ենք, որով մենք պետք է հպարտանանք։

էկոլոգիա

Կղզի մուլտֆիլմի վերլուծությունը

Մուլտֆիլմում ներկայացված են այնպիսի բնապահպանական խնդիրներ ինչպիսիք են ծառահատումները, նավթահանքերի շահագործումը, շրջակա միջավայրի աղտոտումը։ Մուլտֆիլմում ներկայացված է մի հասարակ մարդ որ ըկել էր մի կղզի և այնտեղ  մնացել եր երկար տարիներ։ Հերոս գտնվելով կղզում ականատես է լինում ողջ էվոլյուցիային և դրա հետևանքով ստացված բոլոր բնապահպանական խնդիրներին։