1. 2520 թվի յուրահատկությունը.2520 թիվը ամենափոքր բնական թիվն է, որն առանց մնացորդի բաժանվում է 1-ից 10 բոլոր թվերի վրա:
2. Ծննդյան օրերի պարադոքսը.ծննդյան օրերի պարադոքսը կայանում է նրանում, որ 23 մարդկանց մեջ 50% հավանականությամբ առնվազվ երկու մարդու ծննդյան օրը կհամընկնի:
3. Երկրաչափական յուրահատկություն.Նույն պարագծով բոլոր երկրաչափական պատկերների մեջ ամենամեծ մակերեսը ունի շրջանը:
4. Google-անվանումը առաջացել է Googol բառից, ինչը նշանկում է 100 զրոներով թիվ: Իսկ Google բառը գրված է եղել առաջին ներդնողի` հիմնադիրներին ուղարկված չեկի վրա: Դրանից հետո նրանք ընկերությունը հենց այդպես էլ անվանեցին:
5. Ամերիկացի մաթեմատիկոս Դանցիգը, մի անգամ ուշաացած եկավ դասին եվ նրան թվաց որ գրատախտակին գրածը տնային հանձնարարություն է։ Այն նրան թվում է բավականին բարդ, սակայն մի քանի օր անց, նրան հաջողվում է այն լուծել։ Պարզվում է, որ նա լուծել է վիճակագրության երկու «անլուծելի» խնդիրներ, որոնք փորձում էին լուծել շատ գիտնականներ։