պատմություն

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարում»

19-րդ դարում աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:

Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիական հեղափոխություն ամենամեծ հեղափոխությունն է Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում։ Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը։

18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ Այսպիսի մի փոխզիջում էլ կատարվել էր արտոնյալ խավերի նկատմամբ. քաղաքական որևէ նկրտումների դիմաց պետական իշխանությունները պարտավորվում են պահպանել այս դասակարգի շահերը։ Մեկ այլ փոխզիջում կատարվել էր գյուղացիների հետ հարաբերություններում պետությունը հրաժարվում էր գյուղացիներից հարկը գանձել գումարով, այլ բնամթերքով՝ սա ևս արդյունք էր 14-16-րդ դարերի գյուղացիական ապստամբությունների։ Երրորդ փոխզիջումը կատարվեց բուրժուազիայի ներկայացուցիչների հանդեպ (այս ժամանակաշրջանում բուրժուազիան համարվում էր Ֆրանսիայի միջին խավը, պետությունը քիչ բան չէր արել այս խավի համար պահպանել էր արտոնությունները գյուղացիների և հասարակ քաղաքացիների նկատմամբ, և պահպանել նրանց իրավունքները 10 հազարավոր փոքր տնտեսությունների նկատմամբ)։ Սակայն փոխզիջումային քաղաքականության արդյունքում է, որ 18-րդ դարում Ֆրանսիան ետ մնաց իր հարևաններից՝ գլխավորապես Անգլիայից։ 18-րդ դարում անընդհատ Ֆրանսիայում այն գաղափարներն էին հասունանում, թե երկրի կառավարումը անկում էր ապրում, այն շատ էր հնացել։ Սա այնքան էր խորացել, որ անգամ ապստամբությունների կողմն էին անցնում պալատական վերնախավի ներկայացուցիչներ։ Սկսվեցին շրջանառվել մեծ լուսավորիչներ Մոնտեսքյոյի և Ռուսոյի գաղափարները, արդեն ասպարեզ եկան հեղափոխական գաղափարներ, թե ինչի վրա էր կառուցված լինելու ապագա հեղափոխությունը՝ կոորպորացիաների և մասնավոր ունեցվածքի վրա (Մոնտեսքյո), թե Ռուսոյի գաղափարներով, այն է մարդկային իրավունքների հիման վրա, այս հեղափոխական գաղափարների ձևավորման գործում մեծ դեր ունեին բառարանագետները, ովքեր կազմում էին ֆրանսիական լուսավորության շրջանի գործիչների մի մասը։

Մարքսիստ պատմաբանները նշում են, որ այս հեղափոխությունը կապիտալիստական բնույթի էր և անվանում են այս հեղափոխությունը բուրժուական, նրանք հիմք են ընդունում այն հավանական տեսակետը, որ բուրժուաները մեծ դեր են ունեցել այս ապստամբությանը։ Ոչ մարքսիստ պատմաբանների շրջանում շրջանառվում էր երկու տեսակետ՝ Մեծ հեղափոխության բնույթի հարցով, որոնք բնավ հակասական կարծիքներ չեն։ Ավանդական տեսակետ կա, որ 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի հեղափոխությունը ազգային շարժում ուղղված էր ընդդեմ արիստոկրատիայի և տիրող կարգերի։ Այս հեղափոխությունը ոչնչացնում էր այն ամենը, ինչ կապված էր հին կարգերի հետ։ Հեղափոխության մասնակիցները ձգտում էին կառուցել ազատ դեմոկրատական պետություն։ Կան նաև այլ տեսակետներ հեղափոխության բնույթի մասին։ Օրինակ, պատմաբաններ Ֆյուրեն և Ռիշեն հեղափոխությունը դիտում են՝ հիմնականում պայքար իշխանության համար, որի համար հիմք է ընդունվում, այն տեսակետը, որ 1789-1799 թվականներին իշխանությունները մի քանի անգամ փոխվել են։ Գոյություն ունի տեսակետ, ըստ որի, ժողովուրդն ազատվում է իր ստրկատիրական վիճակից, սրանից էլ հետևում է հեղափոխության լոզունգը-ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Սակայն կան ապացույցներ, որ ֆրանսիացի գյուղացիները ունեին անձնական ազատություն, քանի որ հարկերը չափազանց ցածր էին։ Հեղափոխությունը շատ գիտնականներ դիտում են՝ իբրև գյուղացիական հեղափոխություն։ Այս տեսանկյունից, այն նմանեցվում է անգլիական, նիդերլանդական և ռուսական հեղափոխություններին։

Սահմանիր «Ազատագրական պայքար» հասկացության հետ փոխկապակցված կարևորագույն հասկացությունները:

XVII դարի երկրորդ կեսը Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով: Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները: Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր: Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը. աստիճանաբար ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները՝ չքավորության եզրին հասցնելով բնակչությանը:
Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը: Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը՝ հաճախ գերադասելով մահը դավանափոխությունից: Ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորում էին ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև երկրից արտագաղթած և տարբեր երկրներում հանգրվան գտած բնակչությանը:
Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում:

Շարադրիր քո կարծիքը Դավիթ Բեկի ստեղծած իշխանապետության նշանակության ու դասերի մասին
Դավիթ Բեկը շատ քաջ զորավար է եղել։ Նա երբևիցե չի վախեցել բազմահազարանոց զորքերի դեմ պայքարելուց։ Դավիթ Բեկը հարցակումների ժամանակ ճշգրիտ քայլեր կատարելով, խաբելով հակարակորդի զորքերին կարողանում էր իր խորամտության շնորհիվ այնպես անել, որ արդյունքում նրա զորքը հաղթի, նույնիսկ երբ որ հակառակորդի զորքը քանակությամբ գերազանցում էր իր զորքին։ Բայց նրա ամենամեծ հատկանիշներից մեկը՝ նրա քաջություն էր և բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կատարելու հմտությունը։ Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և օսմանյան Թուրքիայի դեմ:
Նրա նշանավոր ազատագրական պայքարը ճակատագրական, բայց միևնույն ժամանակ ամենավճռորոշ մարտերից էր։ Ճակատագրական եղավ հակառակորդի համար։
1726թ. թուրքերը փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727թ. մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: Հայկական զորքերն ազատագրել են նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s