15.12.2020
Կանանց իրավունքներ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ամրագրումը և ապահովումը դարձավ պետությունների գործունեության առաջնահերթություններից մեկը:
1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքի ամրագրման և երաշխավորման պարտավորությունները: Հայաստանը կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում վավերացրել է նաև այնպիսի կարևոր միջազգային փաստաթղթեր, ինչպիսիք են ՄԱԿի«Կանանց քաղաքական իրավունքների մասին», Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին», «Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրության մասին», «Ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին», «Աշխատանքի եւ զբաղվածության»
Յունեսկօ
ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն:
2019 թվականի հունվարի դրությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 195 անդամ պետություն և 11 ասոցացված անդամ։ Նրանցից մի քանիսը անկախ պետություններ չեն, և որոշները ունեն ազգային կազմակերպչական հարցերով կոմիտեներ այն երկրներից, որոնցից կախում ունեն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրները ՄԱԿ-ի անդամ պետություններն են (բացառությամբ Լիխտենշտայնի), ինչպես նաև Կուկի կղզիները, Նյուեյը և Պաղեստինը։
ԱՄՆ-ն և Իսրայելը դադարեցրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրենց անդամակցությունը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։
Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես որ նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեույան հիմքում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրականացնում է իր գործունեությունը 5 ծրագրային ոլորտների միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական և մարդու մասին գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն ու տեղեկատվություն
Ինչու է լռում ՄԱԿ-ը
Միավորված ազգերի կազմակերպության առաջխնդիրն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերությունները, հասնել միջազգային համագործակցության և այլն: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է:
Ինչու՞ է լռում ՄԱԿ-ը: Այս հարցը սկսեց հետաքրքրել հայության դեռևս երկու ամսի առաջ՝ 2020թ.-ի Սեպտեմբերի 27-ից երբ սկսվեց պատերազմական գործողություններ երկու պետությունների՝ Արցախի և Ադրբեջանի միջև: Արդյունքում տուժում էին միայն խաղաղ բնակիչները, ինչպես նաև երեխաները: Ըստ կանոնադրության ՄԱԿ-ը պարտավոր էր խառնվել ցանկացած պատերազմական գործողություններին, քանի որ արդյունքում տուժվում են նաև անմեղ մարդիկ:
Նշեմ մի քանի կանոներ, որոնք խաղտել էր Ադրբեջանը և այդ մասին ՄԱԿ-ը լռել է՝
- 1. Առաջինը դա երրորդ( ավելորդ ) պետության ներխուժումներ էր պատերազմ՝ այս թվում սիրացի ահաբեկիչները, որը անթույլատրելի է պատերազմական գործողություններում: Եվ չմոռանք, որ երկրորդ աջակից պետությունը Ադրբեջանին՝ դա Թուրքիան է:
- 2. Երկրորդը դա գերիների հետ և զինվորների հանդեպ կատարած տանջանքներն են, որի մասին քաջ իմանալով ՄԱԿ-ը պարզապես լռում էր:
- 3. Երրորդը ամենասարսափելին է: ՄԱԿ-ը իմանալով որը արդյունքում տուժվում են երեխանները՝ չցուցաբերեց այն օգնությունը որը պետք է կատարավեր: Մինչ այդ՝ ՄԱԿ-ի աջակից ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ որը զբաղվում է երեխանների իրավունքների պահպանմամբ, հանդիպեց միայն Գանձակում բնակվող երեխաների հետ, որտեղ երեխաներին ավելի քիչ վնաս էր հասցվել, քան մնացած բնակավայրերում և ընդհանրապես ընտանիքներին:
- 4. Չորրորդը դա քիմիական զենքերի օգտագործումներ էր, որի արդյունքում Արցախի և հարակից տարածքների անտառների մեծ մասը սկսվեցին այրվել: Նշեմ որ այս զենքերը նույնպես անթույլատրելի է պատերազմական գործողություններում:
Այսպես շարունակ… Կան բազում հարցեր որոնք մենք՝ հայերսը ցանկանում ենք տալ ՄԱԿ-ին իմանալու համար արդյոք այս 45-ի օրերի ընթացքում ինչու ոչինչ չարեց հայերին մի փոքր օգնելու համար: Ինչու չկանգնեցրեց այս պատրեազմը որտեղ տուժվեցին 5000-ից ավելի անմեղ և քաջ զինվորներն և ինչու չէ նաև խաղաղ բնակիչներ:
ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:
ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:
ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝
- ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
- ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
- ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
- ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,
- ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:
Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները:Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:
Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե:
- առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),
- երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),
- երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),
- չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),
- հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),
- վեցերորդ կոմիտե (իրավական):
ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարն է Անտոնիու Գուտերեշը, ով պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:
Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:
2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։
Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում:
Երեխաների իրավունքները
Երեխայի իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներից մեկը:
Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները:
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին` պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։ Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝
- Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը,
- Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը։
Դրանք Կոնվենցիայի բաղկացուցիչ մասեր են և դրանց կատարումը նույնպես մտնում է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակների մեջ։ Կոնվենցիայի և կից երկու արձանագրությունների՝ անդամ պետությունների կողմից կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն մշտադիտարկման միջոցով։ Բոլոր անդամ պետությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել զեկույցներ Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման մասին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1996 թվականի մայիսի 29-ին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի ընդունում է երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիր:
Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ` առանձին հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը:
Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝
- Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
- Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
- Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։
Ամեն տարի հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության օրը: