Գրականություն

Պաուլո Կոելո Ամանորյա հեքիաթ (վերապատմում)

Հեքիաթը հանրահայտ լեգենդի մասին է: Հեքիաթ երեք մայրիների մասին է, որոնք շատ դանդաղ դարերով աճել են: Մայրիները տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց:  Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին: Առաջին ծառը ցանկացավ դառնալ  գահ աշխարի ամենահզոր թագավորի համար: Երկրորդ ծառը ցանկանում էր մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար: Երրորդ ծառնել ցանկանում էր, որ երբ իրեն մարդիկ տեսնեն Աստծուն հիշեն: Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին: Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին: Մայրիները դժգոհ էին, քանի որ նրանց երազանքները չկատարվեցին: Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ: Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար: Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին: Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև: Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի: Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:

Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Վիլյամ Սարոյան «Բան ունեմ ասելու» Վերլուծություն.

Երբ կարդացի Վիլյամ Սարոյան «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը ինձ շատ դուր եկավ: Սովրեցրեց, որ պետք չէ որևէ մեկից շատ բան ուզել: Իմ կարծիքով, եթե Սուրբ Ծննդյան հանդեսին երիտասարդը ներկա չգտնվեր երեխաները նվերները բացելիս շատ-շատ կտխրեին: Ինձ դուր եկավ այն միտքը, որտեղ ասում .՝«Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ», ես համամիտ եմ նաև այս հատվածի հետ՝

«էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար ու գուցե  մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել էդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու` ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե´ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  էդ  մեծ  գործն  էսօրվանից»

Իմ կարծիքով այս հատվածի ասելիքն է բավարարվել եղածով, միայն չասել «ուզում եմ» և վերջ, այլ հասնել նպատակին:  Իսկ Ձմեռ պապը ավելի ու ավելի կդժբախտացներ երեխաներին, եթե չլիներ երիտասարդը և երիտասարդը ճիշտ էր ասում, երեխաները շատ բաներ էին ուզում, բայց գոնե մեկին, նրան ով ընդամենը մի բան է ուզել իր կամ մոր, հոր, քորջ կամ ընկերոջ համար Ձմեռ պապը պարտավոր էր իր նվերը տալ: Նաև թարգմանչի այս խոսքն ինձ դուր եկավ՝ «Ու ինչ-որ  բան, մեծ բան  խաթարվում  է աշխարհում, երբ մարդկային ցեղի գրեթե ամեն մի մասնիկ, ով մանկուց խաբկանքներով է սնվել, չարանում է իր նմանի դեմ, աշխարհի դեմ, և այդպես ստեղծում ենք  յուրահատուկ մի դժոխք  մեր  սիրելի  երկրի  վրա…»

Չարլի Չապլինի նամակը դստերը (վերլուծություն)

Չառլի Չապլինը 12 երեխաների հայր էր:Այս բազմաբովանդակ նամակը նա գրել է 76 տարեկան հասակում,որն ուղղված է իր 21 –ամյա աղջկան՝ Ջերալդինային,ով իրեն էր փնտրում Փարիզյան բեմերում:Կարծես Չապլինի նամակը  հասցեագրված է մեզնից յուրաքանչյուրին : Չապլինը փորձում էր բացատրել իր դստերը,որ կյանքում կարևորը մարդ մնալն է.հասնելով քո առաստաղին ՝մի մոռացիր,որ դա ընդամենը ինչ-որ մեկի հատակն  է :Սա հայրական սիրո և հոգատարության, տխրության և ուրախության, հպարտության և անհանգստության մի հրաշալի արտահայտություն է:

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին (Վերլուծություն)

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոտակայքում կար մի հյուրանոց, որի համար շատ ծանր ժամանակներ էին: Քանի որ ձմռան պատճառով հաճախորդներ չկային, այդ պատճառով նա հեռացրել էր աշխատողներին: Բայց մի օր նա զամացավ, երբ հյուրանոցի դուռը թակեցին: Դռան առաջ մի ցնցոտիավոր ծերունի էր կանգնած: Նա ցրտահարված էր և շատ սոված էր: Նրա մոտ ընդհանրապես գումար չկար, սակայն հյուրանոցի տերը խղճաց նրան և ներս հրավիրեց: Ծերունու ճաշ ուտելու ժամանակ նրա մորուքին ճակնդեղը լաքա էր թողել: Ծերունին գիշերեց մի օր և գնալուց ասաց, որ նա կվերադարձնի գումարը երբ ունենա: Հյուրանոցի տերը բան չասաց, որովհետև նա վստահ էր, որ ծերունին չի կարողանալու վերադարձնել գումարը: Օրերը տաքացան հյուրանոցի գործերը լավացան: Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Եկեղեցում նրա ուշադրությունը գրավեցին սրբապատկերները: Նրան վերջին սրբապատկերի ծերունին շատ ծանոթ տվաց: Նա մոտեցավ նկարին և տեսավ ցնցոտիավոր ծերունուն, որի մորուքի վրա լաքա կար: Նա որոշեց այդ սրբապատկերի դիմաց մոմ վառել: Մի քիչ փորելով ավազը նա շոշափեց ինչ-որ կոշտ իր: Այնտեղից գտավ մեկ ռուբլի, իսկ ռուբլու կողքը ևս երկու ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին ընթերցասեր մարդ է եղել, շատ է սիրել գիրք կարդալ: Նա գրքին շատ յուրահատուկ էր վերաբերվում: Գիրք էր կարդում ոչ թե պարապության ժամանակ, երբ գործ չկար անելու, ինչպես շատերը: Ամեն միտք և գաղափար կարդալիս խորհում էր դրա մասին և առանց հասկանալու առաջ չէր անցնում: Երբ Մխիթար Սեբաստացին լավ արտահայտության կամ նախադասության էր հանդիպում, անպայման հիշում էր կամ գրում թղթի վրա և օգտագործում իր հռետորախոսությունների ժամանակ: Գիրքը ձեռքից բաց չէր թողնում մինչև ավարտելը: Լավ էր վերաբերում իր բոլոր գրքերին, ուներ մեծ գրադարան, մի գիրքը կարդում էր մի քանի անգամ և ամեն անգամ յուրովի հասկանում իմաստը: Նա կարդում էր ոչ միայն իր սենյակում, այլ նաև այգիներում և պարտեզներում: Ճանապարհորդելու ճամանակ ոչ մի առարկա  չէր վերցնում, վերցնում էր գիրքը: Օրեր են եղել, երբ հաց չի կերել, չի քնել մինչև գիրքը ավարտելը: 

Մխիթար Սեբաստացին հակառակորդի դեմ գործածում էր համբերություն, լռություն և համարում էր, որ դա ավելի զորեղ ձև է, քան արդարացնող, շատախոս պատասխանները։ Նա իր հանդեպ խիստ էր, բայց ուրիշների հանդեմ մեծահոգի։ Նա շատ խորհագետ էր, անկեղծ, բարեշնորհ, քաղցրահամբույր․․․

Մխիթար Սեբաստացին բացի իր գործից, մեծ ուշադրություն է դարձրել նաև միաբանության անդամներին: Հետևել է, որ նրանք լավ հարաբերությունների մեջ լինեն, չկռվեն և միշտ համերաշխ լինեն: Մխիթարը շատ ազնիվ մարդ էր, ամեն ինչի մեջ սեր էր քարոզում:

Նա շատ էր սիրում երեխաներին, դասավանդում էր դպրոցներում: Մխիթար Սեբաստացին ցանկանում էր ուսուցանել, որ աշակերտները լինեն ազնիվ, վատը լավից տարբերեն: Նա ուզում էր, որ տղաները հասկանան, թե ինչ են ուզում կյանքից, ով են իրականում, ինչ կարող են դառնալ, կկարողանան, թե ոչ: Նա շատ հետաքրքիր խոսք ուներ, աշակերտները նրան մեծ ուշադրությամբ լսում էին: Առավոտից երեկո հսկում էր երեխաներին, փորձում էր ուղղել նրանց սխալները, բացատրել ճիշտը, ուսուցանում էր նրանց հռետորություն, աստվածաբանություն, իմաստասիրություն:

Նա շատ էր սիրում իր աշխատանքը: Ներում էր մարդկանց, բայց կրկին չէր հանդուրժում նման արարք: 

Հարցեր և առաջադրանքներ

  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմը առաջանում է երբ երկու երկրներ համաձայնության չեն հասնում և լուծումը գտնում են արյուն թափելով։
Իսկ խաղաղությունը այն է, երբ ամեն ինչ շատ հանդարտ և հանգիստ է իմ օրինակ բերած իրավիճակում:

  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Իմ կարծիքով սերը դա ամենահճելի զգացումն է, դա կարող է լինել մայրիկի նկատմամբ, հայրիկի նկատմամբ, ընկերներիդ, հարազատներիդ։ Սերն այն բանն է, որը կարող է հաղթել բոլորին, թե պատերազմները, թե թշնամությունը։

  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Ժողովուրդները կարող են միմյանց ատել պատմության պատճառով, վրեժխնդրության, օրինակ մենք մեր անցյալը հիշելով կարող ենք ատել մեր թշնամիներին։

  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:

Նրանք նույն տարիքի էին, բացի այդ նրանք երկուսն էլ չեն ատում իրենց թշնամիներին։

  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:

Նրանք երկուսն էլ չեն ուզում կռվել, նրանք հասկանում են, որ ազգությունը մարդու բնավորության մարդ լինելու հետ կապ չունի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s