էկոլոգիա

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞
Էկոհամակարգը կենդանի օրգանիզմների համալիրի, այն շրջապատող անկենդան միջավայրի և դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունն է:Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը։ Էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այստեղից հետևում է, որ ոչ բոլոր կենսաբանական համակարգերը կարող են էկոհամակարգ կոչվել, օրինակ, ակվարիումը: Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։ Այսինքն Էկոհամակարգերի բնութագրող հատկանիշների կարևորությունը դրանց իրականացրած ֆունկցիաների հետևանքով էկոհամակարգերի արդյունավետության մեծացման մեջ է:

2. Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
Օրինակ` ջրավազաննեներ,որոնց մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:
Արգելավայրը իր Էկոհամակարգերով՝ Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է: Որոշ ժամանակ անց ձևավորվող էկոհամակարգում առանձնանում են 1-2 տեսակներ, որոնց առանձնյակների թվաքանակը ամենամեծն է և նման տեսակները կոչվում են գերիշխող կամ դոմինանտ, օր՝. «Սոսու պուրակ» արգելավայրում ,որտեղ պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը՝բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին,սակայն գերիշխող տեսակը սոսին է:

3. Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խախտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝հողառաջացում,գենետիկական բազզայի նեղացում,նյութերի բնական շրջապտույտ եվ այլն:
Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն:

4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էներգիա-Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ էլեմենտների կողմից։
Էներգիայի քանակի փոփոխության հետևանքով կխաղտվի վերընշված գործընթացը:
Ֆոսֆոր, Ազոտ- Ֆոսֆորի և ազոտի միացությունները, ժամանակակից հողագործության կարևորագույն հանքային պարարտանյութերն են հանդիսանում, բացի այդ շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում:Ջրում ապարների լվացման և լուծման արդյունքում անօրգանական ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ: Անցնելով ցամաքային էկոհամակարգ` հող, անօրգանական ֆոսֆորը հողի ջրային լուծույթից կլանվում է բույսերի կողմից: Սննդային շղթային միջոցով ֆոսֆորը փոխանցվում է էկոհամակարգի մյուս օրգանիզմներին: Բույսերի և կենդանիների մնացորդները, անցնելով հող, ենթարկվում են մանրէների ազդեցությանը և փոխակերպվում անօրգանական ֆոսֆորի: Հետագայում սկսվում է ֆոսֆորի կրկնվող շրջանառությունը: Մակերևութային ջրերի միջոցով անօրգանական ֆոսֆորի մի մասն էլ անցնում է ջրային էկոհամակարգեր` գերհագեցնելով այդ էկոհամակարգերը: Բացի այդ ֆոսֆորը, ինչպես և ազոտը, հանդիսանում են ջրամբարների ծաղկման և ջրերի աղտոտման հիմնական աղբյուրը:
Ֆոսֆորի և Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:
Ածխածին-Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն ավելի հաճած հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը, տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները: Ֆոտոսինթեզի գործընթացում բույսերի կողմից ածխաթթու գազը կլանվում է ցերեկվա ժամերին: Գիշերը դրա որոշ քանակություն նորից արտազատվում է մթնոլորտ: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են, անջատվում է CO2 գազ, որն էլ անցնում է մթնոլորտ:Ածխածնի շրջանառության կատարվում է նաև ծովային ավազաններում: Այս դեպքում արդեն ածխածաթթու գազը միանալով այլ նյութերի կրաքարերի տեսքով կուտակվում է ջրային ավազանների հատակին: Ծովային օրգանիզմներն օգտագործում են ածխածնի միացությունները իրենց կմախքը կազմելու համար: Այնուհետև մահացած օրգանիզմների մնացորդները նույնպես իջնում են ծովերի ու օվկիանոսների հատակը և առաջացնում կրաքարի կիտումներ:
Ածխածնի հոսքի նվազման հերտևանքով կխաղտվեն դրա շրջանառության երկու ուղղությունները:

1. Ինչպիսի՞ միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը:

Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որը էկոլոգիապես ոչ այդքան մաքուր պետություն է։ Ամենուրեք մենք կարող ենք նկատել աղբակույտեր։ Իհարկե, ինչ-որ չափով քչացել է, բայց ամբողջությամբ չի վերացել փայտահատման խնդիրը։ Ցանկանում եմ նշել նաև գետերի անմխիթար վիճակը, որը առաջանում է աղբակույտերից, որոնք մարդիկ աղբամանը նետելու փոխարեն, նետում են գետերը։

2.Ինչպե՞ս է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:

Մարդ-բնություն կապը բավականին ուժեղ է և հենց այդ է պատճառը որ, երբ մարդը բնությանն է վնասում, բնությունն էլ մարդուն է վնասում: Տարբեր ալերգիաները, քաղցկեղը ու էլի շատ հիվանդություններ առաջանում են միջավայրի վատ որակի պատճառով: Ջրի թունավորումներից տարեկան մահանում են հազարավոր մարդիկ, հանքերում տեղի են ունենում պայթյուններ մահվան ելքերով: Սրանք բոլորը մարդ բնություն հարաբերությունն է: Այն վայրերում, որտեղ մարդու միջամտությունը շատ չէ, այնտեղ մարդիկ ավելի երկարակյաց են։

3.Ի՞նչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպե՞ս այն դարձնել ավելի արդյունավետ: Ի՞նչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես՞ մեծացնել այն:

Շրջակա միջավայրի վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնելու համար, կարծում եմ, կարելի է տուգանքների չափն ավելացնել, իսկ դեպքերի համար, որոնք չեն պատժվում, նոր տուգանքներ սահմանել։ Բնապահպանություն նախարարության հետ համատեղ նոր օրենքներ մշակել։

Անհրաժեշտ է նաև սահմանափակել գործարանների և արտադրամասերի թափոնների և թունավոր նյութերի քանակը:

4.Ի՞նչ ես անում  դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

Շրջակա միջավայրի որակը բարելավելու համար ես պետք է ինքս չաղտոտեմ այն և զերծ պահեմ շրջապատս ավելորդ աղտոտումից, ինչը ինձ մոտ կարծում եմ ստացվում է:

Կվագգա

Կիսով չափ զեբրա, կիսով չափ ձի. այս կենդանին վերացել է 1883 թվականին: Կվագգան բնակվում էր Հարավային Աֆրիկայում: Համարվում էր զեբրի տեսակ: Այս կենդանին շատ հեշտ վարժեցվում էր, և, իհարկե, մարդը հնարավորությունը բաց չթողեց: Կվագգայի միսը համեղ էր, իսկ կաշին` շատ թանկ: Սրանք այն պատճառներն են, որոնց համար այս կենդանիներին վերացրել են: 1880 թվականին աշխարհում մնացել էր միայն մեկ կվագգա: Այն սատկել է 1883 թվականի օգոստոսի 12-ին` Ամստերդամի կենդանաբանական այգում:

Պարկավոր գայլ

Պարկավոր գայլերը կամ թասմանյան գայլերը վերացել են 1936 թվականին: Պարկավոր գայլերին անվանում են նաև տիլիացին կամ թասմանյան վագրեր: Դրանք եղել են աշխարհի ամենախոշոր պարկավոր գիշատիչները: Այս կենդանիների միսը նողկալի համ ուներ, իսկ մորթին ուղղակի հոյակապ էր: Դրանից պատրաստված հագուստը տաքացնում էր նույնիսկ ամենացուրտ եղանակին: Այդ իսկ պատճառով էլ այս կենդանիների նկատմամբ որսը չի դադարել ընդհուպ մինչև 1936 թվականը: Պարկավոր գայլի միակ տեսահոլովակը նկարահանվել է 1933 թվականին:

Աղբյուր՝ https://life.panorama.am/hy/news/2014/09/04/animals/215123

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s