Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։
Այսօրվա հասկացությամբ փողը համընդհանուր արժեք է բայց քանի որ փողն իր բնույթով ապրանք է ապա ասում են որ փողը համընդհանուր համարժեքի գործառույթ կատարող յուրահատուկ ապրանք է:

Փողը առաջացել է ապրանքային արտադրության փոխանակային հարաբերությունների և արժեձևերի՝ պարզ կամ պատահական, լրիվ կամ ծավալուն, ընդհանրական և դրամական դրսևորումների զարգացման արդյունքում:
Տարբեր ազգեր փողի փոխարեն կիրառել են տարբեր ապրանքներ՝ կացինը, կտորեղենը, կաշին, մորթեղենը, անասունը, արծաթը, ոսկին: