առցանց ուսուցում, էկոլոգիա

Վառելիքաէներգետիկ ռեսուրսները

Վառելիքաէներգետիկ ռեսուրսները արդյունաբերության եւ կենցաղային օգտագործման բոլոր հասանելի էներգիայի տեսակների աղբյուրներն են՝ քիմիական, էլեկտրական, միջուկային, ջերմային, մեխանիկական:

1.

Նավթ

259301007

Նավթը բնական եղանակով հայտնվող երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող յուղանման յուրահատուկ հոտով հեղուկ է:

Բնական գազ

5066d723a8b8f_crop

Բնական գազը երկրի ընդերքում լինում է գազային վիճակում:  Արդյունաբերական հանքավայրերը հանդիպում են որևէ այլ օգտակար հանածոյի հետ կապ չունեցող առանձին կուտակների, գազանավթային հանքավայրերի, որտեղ գազային ածխաջրածինները լրիվ կամ մասամբ լուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում, ինչպես նաեւ գազակոնդեստատային հանքավայրերի ձեւով:

Ածուխ

62703157_3_644x461_ugol-kamennyy-dlya-otopleniya-prodayu-otoplenie

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են երկրի ընդերքում միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի, մնացորդների, քիմիական փոխակերպումների, միկրոօրգանիզմների եւ այլնի միջոցով:

2.

Երեքն էլ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ են և շատ մեծ դեր ունեն ներկայիս մարդու կենցաղում: Եվ այդ մեծ պահանջարկի արդյունքում ռեսուրսների պաշարները նվազում են անվերադարձ՝ մեծացնելով էկոլոգիական խնդիրների սանդղակը՝ պատճառ հանդիսանալով մարդկության գործունեությանը եւ կյանքին սպառնացող վտանգի ընդլայմանը:

Էներգիան է մարդու ամենօրյա գործունեության հիմքը. էներգիայի արդյունքում է, որ ամեն օր գործարկվում են գործարանները, էլեկտրակայանները, ու դրանց արդյունքում ստացվում է լույս, ջերմություն, արտադրանք, այսինքն՝ մարդու կենսագործունեությունն ապահովող գործառույթները:

3.

  1. էներգակիրներ-տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով և շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ և առավելագույն արդյունավետություն ստանալու պայմանով
  2. Ածուխ-Բուսական կամ կենդանական մարմիններից բարձր ջերմության ներգործությամբ ստացվող նյութ
  3. Նավթ-Յուղային պարունակությամբ հանքային հեղուկ նյութ, որ օգտագործվում Է որպես վառելիք, ինչպես և զանազան արտադրանքների հումք
  4. ԲՆական գազ-Նավթաբեր հանքերից ստացվող գազ
  5. Էկոհամակարգ-կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև

Աղբյուրը՝ Հայկական սովետական հանրագիտարան
http://www.wikipedia.org

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s