առցանց ուսուցում, Գրականություն

Հովհաննես Թումանյանի հոդվածները

«Դառնացած ժողովուրդ»

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։(շարունակությունը՝ այստեղ

Թումանյանը այս խոսքերը գրել է մեկ դար առաջ , բայց կարծես բնութագրում է այսօրվա ժողովրդին ։ Օրինակ 2 հարևանները մրցակցության մեջ են , երբ մի հարևանը նոր գույք է ձեռք բերում, մյուսը ձգտում է գնել ավելի թանկարժեքը։ Ուսուցիչները իրար հետ վիճում են 2 ժամի համար, ես համաձայն եմ, որ մարդիկ պետք է փոխվեն ներսից, որովհետև նրանք ներսից են փչացած։

«Մի՞թե դժվար է»

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։(շարունակությունը՝ այստեղ

Թումանյանը իր հոդվածով բացատրում է, որ մարդիկ այնքան են բաժանվել իրարից, որ միասին հավաքվելիս ուրախանում են ու սկսում զարմանալ իրենց ուրախաության վրա։ Միթե դժվար է ուղղակի ուրախանալ կյանքում,կյանքն ապրել ուրախ։ Դեռ այն ժամանակներից մարդիկ բաժանվել են ցեղերի, տոհմերի․․․։ Շատ դարեր հետո առաջացել են մեծ երկրներ, որոնք բաժանվելով դարձել են ավելի փոքր երկրներ։ Երկրներն էլ իրենց հերթին բաժանվել են քաղաքներին ու այդպես ամեն մեկն իր համար է սկսել ապրել, մոռանալով մշտական միասնական ուրախություն։իմ կարցիքով սա է հոդվածի գլխավոր միտքը։

«Մեծ ցավը»

Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք:

Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:(շարունակությունը՝ այստեղ

Հովհաննես Թումանյանի «Մեծ Ցավը» հոդվածը դեռ մինչև հիմա շատ արդիական։ Այս հոդվածում Թումանյանը նկարագրում է հային և հայ ժողովրդին։ Իրականում, հայը չի ճանաչում իր անցյալը, փորձում է մտածել իր ներկան, չնայելով բաց աչքերով ամեն ինչին, և դա է մեր ամբողջ խնդիրը։ Մենք չենք ուզում զարգանալ, մենք դոփում ենք նույն տեղում, համբերում, սպասում։ Չենք փորձում քայլեր ձեռնարկել վառ ապագա կամ ներկա ունենալու համար, չենք ուզում ինչ-որ բան փոխել։ Մենք չենք ուզում ապրել մեր ներկայով, մտնում է հողի տակ, կամ փակ աչքերով թռչում երկինք, և փորձում ենք ամեն ինչ կեղծել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s