Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան ընդունվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից (ՄԱԿ) 1989թվականի նոյեմբերի 20-ին,իսկ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ից: Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները,բացի ԱՄՆ-ն, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին,որովհետև նա այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։
Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք, երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում։
Երեխան լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն։
- 1-4 հոդվածները սահմանում են «երեխա»հասկացությունը, հաստատում են երեխաների հետաքրքրությունների առաջնահերթությունը և մասնակից պետությունների պարտավորվածությունը միջոցներ ձեռնարկել Կոնվենցիայով ամրագրված իրավունքների առանց տարբերակման իրականացումը։
- 5-11 հոդվածները սահմանում են կյանքի, անվան, քաղաքացիության, իր ծնողներին իմանալու, ծնողական խնամքի և անբաժանելիության իրավունքները և երեխաների հանդեպ ծնողների իրավունքները և պարտավորվածությունները։
- 12-17 հոդվածներն արտահայտում են երեխաների իրավունքներն արտահայտել իրենց հայացքները, կարծիքը, ունենալ մտքի, խղճի, կրոնի, կազմակերպություններին և կրոններին անդամակցության, խաղաղ հավաքներին մասնակցության ազատություն, մասնակցել տեղեկատվության տարածմանը։
- 18-27 հոդվածները բնորոշում են պետությունների պարտավորությունները օգնել ծնողներին և օրինական խնամակալներին, ինչպես նաև պաշտպանել երեխաներին իրենց խնամող անձանց կողմից կոպիտ վերաբերմունքից, ընտանեկան միջավայրից զրկված կամ որդեգրված, մտավոր կամ ֆիզիկական արատներով, փախստական երեխաների իրավունքները, առողջապահության, սոցիալական ապահովվածության և զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքները։
- 28-31 հոդվածներն ամրագրում են երեխաների կրթության, մայրենի լեզուն և մշակույթը կիրառելու, իր կրոնը դավանելու, հանգստի և ժամանցի իրավունքները։
- 32-36 հոդվածները սահմանում են պետության պարտավորությունը պաշտպանելու երեխաներին շահագործումից, թմրանյութերի անօրինական օգտագործումից, պղծումից, երեխաների առևանգումից և առևտրից։
- 37-41 հոդվածները արգելում են մինչ 18 տարին լրանալը կատարած հանցագործությունների համար մահապատժի և ցմահ բանտարկության կիրառումը, արգելում են տանջանքները և երեխաներին ստորացուցիչ պատիժների կիրառումը, սահմանում են երեխայի իրավունքը հանցագործություններում նրան մեղադրելու և ազատազրկելու ժամանակ, ինչպես նաև երեխաների պաշտպանության իրավունքը զինված հակամարտությունների և պատերազմների ժամանակ։ Պետությունները պարտավորվում են ձեռնարկել միջոցներ՝ ուղղված անտեսված, շահագործման կամ չարաշահվող զոհ-երեխաների վերականգմանը և սոցիալական վերաինտեգրմանը և իրավունք են վերապահում պաշտպանել երեխայի իրավունքներն առավել բարձր մակարդակով, քան նախատեսված է Կոնվենցիայով։
- 42-45 հոդվածները ներկայացնում են Երեխայի իրավունքների պաշտպանության կոմիտեն, նրա կառուցվածքը, գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պարտադրում են պետություններին տեղեկացնել երեխաներին և մեծահասակներին Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին։
- 46-54 հոդվածները ցույց են տալիս պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների պահպանման խնդիրների ընթացակարգային-իրավական լուծումները։ Ի տարբերություն ՄԱԿ-ի շատ կոնվենցիաների՝ Երեխայի իրավունքների պաշտպանության Կոնվենցիան բաց է ստորագրության բոլոր երկրների համար, այդ իսկ պատճառով դրան կարողացավ անդամակցել ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Սուրբ աթոռը: