հասարակագիտություն

Քրիստոնեություն

Քրիստոնեություն , միաստվախային կրոն, հուդայականությն և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ,իսլամ  և բուդդիզմ հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։

Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոս մասին վարդապետությունը։

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են ՈՒղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ Բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավաատո հանգանակներում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s